![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e1/Dalah%25C3%25A4st_i_avesta.jpg/640px-Dalah%25C3%25A4st_i_avesta.jpg&w=640&q=50)
Դալեկարլիական ձի
From Wikipedia, the free encyclopedia
Դալեկարլիական ձի կամ Դալարնյան փայտե ձի (շվեդ.՝ dalahäst), ոճավորված փայտե ձիու պատկերաքանդակ, խաղալիք, որը Շվեդիայի Թագավորության ազգային խորհրդանիշն է։ Դալեկարլիական փայտե ձին համարվում է Դալարնա նահանգի ժողովրդական արհեստի արտադրանք։ Մարզի շատ բնակավայրերում են խաղալիքներ պատրաստում, բայց ամենամեծ և ամենահին արտադրությունը տեղակայված է Նուսնես (Nusnäs) գյուղի Մուրա (Mora) կոմունայում։ Ավանդաբար, ձիու պատկերը կերտվում է միացած ականջներով և առանց պոչի։ Այն ներկված է կարմիրով, իսկ ձիասարքը ներկված է սպիտակ և կապույտ նախշերով կուրբից (kurbits) ոճով։ 20-րդ դարի առաջին կեսին խաղալիքների երկու նոր գույները դարձան հանրաճանաչ՝ կարմիր-շագանակագույն և բաց մոխրագույն բծերով (ձին խնձորներով), կապույտ նրբերանգներով։ Խաղալիք-հուշանվերների չափերը տատանվում են մեկ սանտիմետրից մինչև կես մետր երկարության սահմաններում[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e1/Dalah%C3%A4st_i_avesta.jpg/640px-Dalah%C3%A4st_i_avesta.jpg)