![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/90/DNA_polymerase.png/640px-DNA_polymerase.png&w=640&q=50)
ԴՆԹ-պոլիմերազ
From Wikipedia, the free encyclopedia
ԴՆԹ պոլիմերազ, ֆերմենտ, որը մասնակցում է ԴՆԹ-ի կրկնապատկման պրոցեսին։ Այս դասի ֆերմենտները կատալիզում են դեզօքսիռիբոնուկլեոտիդների պոլիմերացումը ԴՆԹ-ի շղթայի երկայնքով, որում կոդավորված ինֆորմացիան ֆերմենտը կարդում է՝ օգտագործելով որպես կաղապար։ Նոր մոլեկուլը հավաքվում է կոմպլիմենտարության սկզբունքի համաձայն։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/90/DNA_polymerase.png/640px-DNA_polymerase.png)
Ֆերմենտը «կարդում է» կաղապար հանդիսացող շղթան և հերթական նուկլեոտիդն ընտրվում է լրացչության սկզբունքի համաձայն։ Նոր սինթեզված շղթան կոմպլեմենտար է (լրացնում է) ԴՆԹ-ի՝ կաղապար հանդիսացող շղթային և նույնությամբ կրկնում է վերջինիս երկրորդ շղթային[1]։
Տարբերում են ԴՆԹ-կախյալ ԴՆԹ-պոլիմերազ (ՖՀ 2.7.7.7), որը որպես կաղապար օգտագործում է ԴՆԹ-ի շղթաներից մեկը, և ՌՆԹ-կախյալ ԴՆԹ-պոլիմերազ (կոչվում է նաև՝ հակադարձ տրանսկրիպտազ ՖՀ 2.7.7.49 Արխիվացված 2007-09-29 Wayback Machine), որը կարողանում է ինֆորմացիան կարդալ ՌՆԹ-ից, այսինքն՝ այս դեպքում որպես կաղապար հանդես է գալիս ՌՆԹ-ի շղթան (Հակադարձ տրանսկրիպտազ)[2]։ ԴՆԹ պոլիմերազը համարվում է հոլոֆերմենտ։ Նրա նորմալ ակտիվության համար անհրաժեշտ են մագնեզիումի իոններ, որպես կոֆակտոր։ Մագնեզիումի իոնների բացակայության դեպքում այն կարելի է համարել ապոֆերմենտ։