Գրքի թվայնացում
From Wikipedia, the free encyclopedia
Գրքի թվայնացում, գործընթացք, որի ընթացքում թղթե գրքերը դարձնում են էլեկտրոնային (թվայնացված)։ Էլեկտրոնային գրքերը կարող են ստեղծել էլեկտրոնային գրադարան և տարածվել համացանցում։ Թվայնացված գրքերը հեշտ են տարածվում, նվարգարկվում և կարդալ այն էկրանին։ Սովորաբար թվայնացված գրքերը պահվում են՝ DjVu, Portable Document Format (PDF), JPG կամ TIFF ֆորմատներով։ Հիմնական նկարը վերարտադրելու համար օգտագործվում է գրանշանների օպտիկական ճանաչում (OCR)։ Նկարների սկանավորումը կարող է կատարվել մեխանիկական կամ ավտոմատացված։ Սովորական սկաներներում գիրքը դրվում է ապակու վրա, գրքի վրա լույս է ընկնում, և օպտիկական մեխանիզմը սկանավորում է էկրանը շարժվելով ապակու տակից։ Այլ գրքային սկաներներ օգտագործում են V-աձև շրջանակ և նկարում է էջերը վերևից։ Էջերը կարող են թերթվել ավտոմատ կամ անձի միջնորդությամբ։ Մասնագիտացված սկաներները սեղմում են ապակին թղթին դրանով էլ վերացնելով սկանավորման թերությունները։ Սկանավորումից հետո ծրագիրը շտկում է փաստաթղթի նկարը, հավասարեցնում, վերափոխում է այն դարձնելով տեքստ և վերածում այն էլեկտրոնային գրքի։ Մարդիկ հիմանակում ստուգում են սկանավորված նկարները սխալների ուղղման համար։
118 կետ/սմ սովորական սկանավորման համար համարվում է նորմալ, սակայն բարդ և եզակի գրքերի համար օգտագործվում է ավելի բարձր կետայնություն։ Գերժամանակակից սկաներները ունակ են սկանավորելու գրեթե 1000 էջ մեկ ժամում։ Գոյություն ունեն ձեռի սկաներները, որոնք ունակ են թվայնացնել ավելի քան 1200 էջ ժամում։