DjVu
From Wikipedia, the free encyclopedia
DjVu (ֆր.՝ déjà vu — «արդեն տեսանելի»)՝ «պատկերների սեղմում կորուստներով» տեխնոլոգիան, որը մշակվել է հատուկ սկանավորված փաստաթղթերը (գրքեր, ամսագրեր, ձեռագրեր և այլն) պահպանելու համար, որտեղ բանաձևերի առատությունը, սխեմաները, նկարները և ձեռագիր սիմվոլները չափազանց ժամանակատար են դարձնում սիմվոլների օպտիկական նիշերը ճանաչելը։ Այն նաև արդյունավետ լուծում է, եթե կարիք կա նմուշի բոլոր նրբությունները փոխանցել, օրինակ պատմական փաստատթղթերը, որտեղ կարևոր է ոչ միայն բովանդակությունը, այլև թղթի գույնն ու որակը, մագաղաթի թերությունները, ճաքերը, ծալված տեղերի հետքերը, ուղղումները, այլ իրերով թողնված հետքերը։
Ամենասկզբից տեխնոլոգիան մշակվել է Յան Լեկունի, Լեոն Բոտի և Պատիկ Հեֆֆերնի կողմից՝ AT&T լաբորատորիայում (1996-2001 թվականներին)։ DjVu-ն էլեկտրոնային մի քանի գրադարանների հիմք է դարձել։ Այն բավականին հայտնի է և օգտագործվում է բազմապիսի փաստաթղթերի համար։
Ֆորմատը օպտիմիզացված է ցանկցով փոխանցելու այնպիսի մեթոդով, որ էջը կարելի է դիտել մինչ բեռնման ավարտը։ DjVu ֆորմատը կարող է պարունակել տեքստային (OCR) շերտ, ինչը թույլ է տալիս փնտրել որևէ բան ողջ տեքստի մեջ։ Բացի դա, DjVu ֆայլը կարող է պարունակել ներդրված ինտերակտիվ ցանկ և ակտիվ շրջանները՝ հղումներ, ինչը թույլ է տալիս իրականացնել հարմար նավարկում ողջ DjVu ֆայլի մեջ։