Գրիգորի Զինովև
From Wikipedia, the free encyclopedia
Գրիգորի Եվսեևիչ Զինովև (իրական ազգանունը՝ Ռադոմիսլսկի, որն օգտագործել է որպես գրական կեղծանուն՝ ի թիվս այլ հրեական անունների. տարբեր աղբյուրներում հիշատակվում են Եվսեյ և Օվսեյ անունները, իսկ որպես երկրորդ անուն՝ Գերս, Գերշեն, Գերշոն և Գիրշ տարբերակները, իսկ հայրանունը՝ Ահրոնովիչ[4], սեպտեմբերի 11 (23), 1883, Կրոպիվնիցկի, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 25, 1936(1936-08-25)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս հեղափոխական, խորհրդային քաղաքական և պետական գործիչ։ 1921-1926 թվականներին եղել է Կոմկուսի Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ, 1919-1921 թվականներին եղել է Ռուսական կոմունիստական բոլշևիկյան կուսակցության Քաղբյուրոյի անդամի թեկնածու։ 1923-1924 թվականներին եղել է Ռուսաստանի կոմունիստական բոլշևիկյան կուսակցության Կազմբյուրոյի անդամ։
Գրիգորի Զինովև ռուս.՝ Григо́рий Евсе́евич Зино́вьев | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11 (23), 1883 |
Ծննդավայր | Կրոպիվնիցկի, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 25, 1936(1936-08-25)[1][2][3][…] (52 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Բեռնի համալսարան |
Մասնագիտություն | դերասան և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Կազանի Դաշնային համալսարան, Petrograd Soviet?, Lensovet?, Կոմունիստական ինտերնացիոնալ և Կոմունիստ |
Ամուսին | Զլատա Լիլինա և Sarra Ravich? |
Զբաղեցրած պաշտոններ | Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ, Member of the Politburo of the CPSU Central Committee?, Member of the Politburo of the CPSU Central Committee? և Candidate member of the Politburo of the CPSU Central Committee? |
Կուսակցություն | ԽՄԿԿ, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) |
Անդամություն | All-Union Society of Old Bolsheviks? |
Grigory Zinoviev Վիքիպահեստում |
Լենինի մահից հետո նրա պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկն էր։ 1920-ական թվականներին ներքաղաքական պայքարի ակտիվ մանակիցներից մեկն էր։ Զինովևը երեք անգամ (1927, 1932 և 1934 թվականներին) հեռացվել է ԽՄԿԿ-ից և երկու անգամ վերականգնվել։ Գնդակահարվել է, հետմահու արդարացվել։