From Wikipedia, the free encyclopedia
Վարչականորեն Գրենլանդիան բաժանվում է 4 կոմունաների (դան․՝ Kommuner, գրենլանդ․՝ Kommunia), ինչպես նաև մունիցիպալիտետներ — անգլ.՝ municipality)։ Երկրի վարչական նոր բաժանումը ուբի մեջ է մտել 2009 թվականի հունվարի 1-ից։ Նոր կոմունաները կազմված են նախկին 18 կոմունաներից, ինչպես նախկինում, այս անգամ նույնպես ներառված չէ Տուլե (Պիտուֆիկ) ավիաբազան և Հյուսիսարևելյան Գրենլանդական պարկը։
Ամենափոքր և հարավային Կույալեք կոմունան ներառում է նախկին Նանորտալիք, Կակորտոք և Նարսաք կոմունաները։ Ամենահյուսիսային Կաասուտուպ կոմունան ներառում է Կաանաք, Ուումանաք, Ուպերնավիք, Կեկերտարսուաք, Իլուլիսատ, Կասիանգուիտ և Աասիաատ կոմունաները։ Կեկատա կոմունան ներառում է նախկին Մանիիտսոկ, Սիսիմիուտ և Կանգաատսիակ կոմունաները։ Մայրաքաղաքային Սերմերսոոք կոմունան ներառում է նախկին Նուուկ, Պաամիուկ, Իվիտուուք և արևելյան Ամասալիք և Իտոկորտոորմիիտ կոմունաները։
Նախկին կոմունաների վարչական կենտրոնները քաղաքներ (դան․՝ by) են համարվում, մնացած բնակավայրերը՝ ավաններ (դան․՝ bygd)։
Քարտեզ | Զինանշան | Անվանում (հայ.) | Անվանում (գրենլանդ.) | Թարգմանություն | Բնակչություն[1], մարդ. (2012) | Տարածք, կմ² | Խտություն, մարդ./կմ² |
---|---|---|---|---|---|---|---|
Քաասուիտսուպ | Qaasuitsup Kommunia | 17 687 | 660 000 | 0,027 | |||
Քեքատա | Qeqqata Kommunia | Միջին կոմունա | 9638 | 115 500 | 0,083 | ||
Կույալեք | Kommune Kujalleq | Հարավային կոմունա | 7417 | 32 000 | 0,232 | ||
Սերմերսոոք | Kommuneqarfik Sermersooq | Շատ սառույցների կոմունա | 21 813 | 635 600 | 0,034 | ||
Չներառված տարածքներ (ոչ կոմունաների մեջ) | |||||||
Հյուսիսարևելյան Գրենլանդական ազգային պարկ | 0 | 972 000 | |||||
Տուլե ավիաբազա | 194 | ||||||
Ընդհանուր | 56 749 | 2 415 100 | 0,023 | ||||
Ծանոթագրություն․ 2009 թվականի հունվարի 1-ի նոր վարչական բաժանումից հետո տարածքի գնահատականները չափազանց մեծ են, քանի որ Գրենլանդիայի ընդհանուր մակերեսի ընդունված թիվը 2 166 086 կմ² է։
Մինչ 2009 թվականը Գրենլանդիան բաղկացած էր 3 տարածից (տարածաշրջան)․ Կիտաա (Արևմտյան Գրենլանդիա), Տունու (Արևելյան Գրենլանդիա) և Ավանաա (Հյուսիսային Գրենլանդիա), որոնց սահմանները անցնում էին գրեթե սառցային վահանի ուղիղ գծով, Արևելյան և Արևմտյան Գրենլանդիաների սահմանը ընկած էր արևմտյան երկայնության 44°-ում։ Յուրաքանչյուր տարածք ուներ կոմունաների (մունիցիպալիտետ) հավելյալ բաժանում․ Կիտաան բաղկացած էր 15, Տունուն 2, Ավանաան 1 կոմունաներից։ Որոշ տարածքներ մտնում էին կոմունաների և տարածքների մեջ․ Հյուսիսարևելյան Գրենլանդիայի ազգային պարկը գտնվում էր ինչպես Արևելյան, այնպես էլ Հյուսիսային Գրենլանդիաների մեջ։ Նույն կերպ էր նաև Տուլե ավիաբազան։
(հարավից հյուսիս)
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.