![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/44/6600GT_GPU.jpg/640px-6600GT_GPU.jpg&w=640&q=50)
Գրաֆիկական պրոցեսոր
From Wikipedia, the free encyclopedia
Գրաֆիկական պրոցեսոր (անգլերեն՝ graphics processing unit, GPU)՝ առանձին սարք անհատական համակարգչի կամ խաղային բարձակի մեջ, որը իրականացնում է գրաֆիկական մեկնաբանում։ Սկսած 2000 թ. գրաֆիկական պրոցեսորները ստացան լայն կիրառում այլ սարքավորումների մեջ, ինչպիսիք են թվային հեռուստացույցները, ներդրված համակարգերը։ Նորագույն գրաֆիկական պրոցեսորները շատ էֆեկտիվ կերպով մշակում և արտածում են համակարգչային գրաֆիկան։ Ի շնորհիվ հարմարեցված կոնվերային կառուցվածքի նրանք ավելի էֆեկտիվորեն են կարողանում մշակել գրաֆիկական ինֆորմացիան քան մշակիչները։ Գրաֆիկական պրոցեսորները ներկա ժամանակում օգտագործում են որպես եռաչափ գրաֆիկայի արտածման արագացուցիչ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/44/6600GT_GPU.jpg/640px-6600GT_GPU.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5b/Geforce3gpu.jpg/640px-Geforce3gpu.jpg)
Կարող է օգտագործվել որպես դիսկրետ վիդեոքարտի մաս, ինչպես նաև ինտեգրված լուծումներում։