Գրանադայի պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Գրանադային պատերազմ (իսպ.՝ Guerra de Granada), Իբերական թերակղզում ռեկոնկիստայի ավարտական փուլը, որն ավարտվել է քրիստոնյաների հաղթանակով ու ռեկոնկիստայի ավարտով։ Իրադարձությունները սկսվել են 1482 թվականի փետրվարի 28-ին և ավարտվել 1492 թվականի հունվարի 2-ին։ Տասնամյա պատերազմն իրենից չէր ներկայացնում անդադար գործընթաց, այլ արշավների շարք, որոնք սովորաբար սկսվում էին գարնանն ու ավարտվում ձմռան ամիսներին։ Ներքին հակամարտության և քաղաքացիական պատերազմի պատճառով Գրանադայի բնակիչները ցրված էին, մինչդեռ քրիստոնյաները, որպես կանոն, միասնական էին։ Այս պատերազմը բնութագրվում է նաև քրիստոնյաների կողմից հրետանու արդյունավետ կիրառմամբ, ինչը նրանց հնարավորություն էր տալիս արագորեն նվաճել քաղաքներ։ Պատերազմի գագաթնակետը դարձավ 1492 թվականին Գրանադայի անկումը։ Պատերազմը Ֆերդինանդ II Արագոնացու և Իզաբելլա I Կաստիլիուհու համատեղ նախագիծն է։ Քանի որ պատերազմի վարման համար զորքերի և միջոցների մեծ մասը գալիս էր Կաստիլիայից, Գրանադան միացվեց կաստիլյական հողերին։ Չնայած այն հանգամանքին, որ Գրանադայի ամիրայությունը դադարեց գոյություն ունենալ՝ վերջինի մուսուլման բնակչության զգալի մասը (շուրջ կես միլիոն մորիսկներ)՝ մնաց Իսպանիայում, ինչը շարունակում էր կրոնական հողի վրա բախումների հանգեցնել ընդհուպ մինչև 16-րդ դարում մորիսկների հեռացումը[1][2][3]։
Թվական | 1482 թվականի փետրվարի 28 - 1492 թվականի հունվարի 2-ին |
---|---|
Մասն է | Ռեկոնկիստա |
Վայր | Հարավարևմտյան Իսպանիա |
Արդյունք | Կաստիլիացիների կողմից Գրանադայի նվաճում |
Հակառակորդներ | |
Կաթոլիկ թագավորներ | Գրանադայի ամիրայություն |
Հրամանատարներ | |
Ֆերդինանդ II Իզաբելլա I | Աբու լը Հասան Ալի (Մուլլա Հասան) Բոաբդիլ |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |