![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b3/Gutenberg_Museum_Apr_2011.jpg/640px-Gutenberg_Museum_Apr_2011.jpg&w=640&q=50)
Գուտենբերգի թանգարան
թանգարան Ֆրիբուրում, Շվեյցարիա / From Wikipedia, the free encyclopedia
Գուտենբերգի թանգարան (գերմ.՝ Gutenberg Museum), Շվեյցարական տպագրության և հաղորդակցության թանգարանը համարվում է շվեյցարական գրքի արդյունաբերության թանգարանը Ֆրիբուր քաղաքում։ Հիմնադրվել է Մայնցի Գուտենբերգի թանգարանի հետ միաժամանակ՝ Յոհաննես Գուտենբերգի ծննդյան 500-ամյակի կապակցությամբ 1900 թվականին և մոտավորապես 100 տարի այն գտնվել է Բեռնում՝ Կորնհաուսի (Kornhaus) շենքում։ Կապիտալ վերանորոգման հետ կապված՝ թանգարանը ստիպված է եղել լքել շենքը։ Մի քանի քաղաքներ նրան ապաստան առաջարկեցին։ 2000 թվականի աշնանը, այն տարին, երբ Գուտենբերգի տպագրության գյուտը հայտարարվել է «հազարամյակի գյուտ», թանգարանը տեղափոխվել է իր ներկայիս տեղակայման վայրը՝ նախկին համայնքային Kornhaus Derrière-Notre-Dame («Կորնհաուս Նոտր-Դամի հետնամասում») Ֆրիբուր քաղաքում։ Քաղաքային և կանտոնային երկլեզուությունը համապատասխանում էր Հաղորդակցության թանգարանին։
Գուտենբերգի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | տեխնոլոգիայի թանգարան և հիշողությանն առնչվող հաստատություն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ֆրիբուր[1][2] |
Մասն է | Ֆրայբուրգի մշակութային արժեքների ցանկ |
Հասցե | Place Notre-Dame 14–161702[1] |
Հիմնադրվել է | 1900 |
Կայք | gutenbergmuseum.ch/fr/accueil/ և gutenbergmuseum.ch |
![]() | |
![]() |