From Wikipedia, the free encyclopedia
Գունար Հեյդար Տորվալդսոն (իսլ.՝ Gunnar Heiðar Þorvaldsson, ապրիլի 1, 1982[1][2], Վեստմաննաեիյար, Սյուդյուրլանդ, Իսլանդիա), իսլանդացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս թուրքական «Կոնյասպոր» ակումբում և Իսլանդիայի հավաքականում։
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Գունար Հեյդար Տորվալդսոն | |||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | Իսլանդիա | |||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իսլանդիա | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 1, 1982[1][2] (42 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վեստմաննաեիյար, Իսլանդիա | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 182 սմ | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 76 կգ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Կոնյասպոր | |||||||||||||||||||||||||||||
Համար | 23 | |||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
2004 թվականի օգոստոսին Գունարը «Վեստմաննաեիյար» իսլանդական ակումբից տեղափոխվել է շվեդական «Հալմստադ»[3]։ Այս թիմի կազմում նա կատարել է իր նորամուտը 2004 թվականի սեպտեմբերի 14-ին Շվեդիայի առաջնության շրջանակներում՝ «Մալմյոյի» դեմ խաղում[4]։ 2004 թվականի դեկտեմբերի 2-ին նա, Թագավորական լիգայի շրջանակներում գրավելով «Օդենսեի» դարպասը, «Հալմստադի» կազմում հեղինակում է իր առաջին գոլը[5]։ Նոր թիմի կազմում նա սկզբում ստանում է 11 համարի մարզաշապիկը[6], իսկ 2005 թվականին՝ 10[7]: 2004/05 մրցաշրջանում նա իր խփած 16 գոլերի շնորհիվ դառնում է առաջնության լավագույն ռմբարկուն։ Այդ մրցաշրջանում նա նաև երկու գոլ էր հեղինակել ՈւԵՖԱ Գավաթի մրցության շրջանակներում (երկուսն էլ պորտուգալական «Սպորտինգի» դարպասը)[8][9]։
2006 թվականի մարտի 21-ին Գունարը գերմանական «Հաննովեր 96» ակումբի հետ կնքում է պայմանագիր, որի ժամկետը լրանալու էր 2009 թվականին[10]։ Նա չի կարողանում հիմնական կազմի համար հարձակվողական պայքարում «հաղթանակ տանել» և պայմանագրի ժամկետից շուտ՝ 2007 թվականի օգոստոսին, վարձավճարով տրվում է նորվեգական «Վոլերենգային»[11]։ Այդ ակումբի կազմում նա անցկացնում է տասը ամիս։
2008 թվականի հունիսին Գունարը տեղափոխվում է դանիական «Էսբերգ»[12]։ Այնտեղ նա նույնպես չի կարողանում դառնալ հիմնական կազմի ֆուտբոլիստ։ 2009 թվականի դեկտեմբերի 16-ին Գունարը վարձավճարով մինչև 2010 թվականի հունիսի 3-ը պայմանագրի ժամկետով համալրում է անգլիական «Ռեդինգի» կազմը[13][14]։ 2010 թվականի հուլիսին Գունարը փորձաշրջան է անցնում անգլիական մեկ այլ՝ «Չարլթոն Ատլետիկ» ֆուտբոլային ակումբում[15][16], սակայն վերջինս հրաժարվում է պայմանագիր կնքել Գունարի հետ[17]։ 2010 թվականի օգոստոսի 29-ին Գունարը վարձավճարով տեղափոխվում է նորվեգական «Ֆրեդրիկստադ»։ Նոր կնքված վարձավճարային պայմանագրի ժամկետը լրանալու էր 2010 թվականի ավարտին[18]։ «Ֆրեդրիկստադը» հանդես էր գալիս Նորվեգիայի առաջնության առաջին դիվիզիոնում, իսկ 2010 թվականի արդյունքներով՝ բարձրանում է բարձրագույն դիվիզիոն, սակայն այդ հանգամանքը նույնպես չի փրկում Գունարին, և ակումբը հրաժարվում է նրանից և նոր պայմանագիր չի կնքում։
2011 թվականի մարտին Գունարը փորձաշրջան է անցնում շվեդական «Նորչյոպինգում»[19]։ Այդ ակումբի մարզիչը Յան Անդերսոնն էր, ում օրոք Գունարը հանդես էր եկել դեռևս «Հալմստադում»։ 2011 թվականի մարտի 17-ին Գունարը 3 տարի ժամկետով պայամանագիր է կնքում շվեդական ակումբի հետ[20]։ Առաջին պաշտոնական խաղը նոր ակումբի կազմում Գունարն անցկացնում է 2011 թվականի ապրիլի 3-ին Շվեդիայի առաջնության շրջանակներում՝ ընդդեմ «ԳԱԻՍ-ի»։
Գունարը հավաքականի կազմում իր նորամուտը կատարել է 2005 թվականի մարտի 30-ին՝ Իտալիայի հավաքականի դեմ ընկերական խաղի շրջանակներում։ Նա 2006 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում մասնակցել է 4 խաղի[21] և գոլ է հեղինակել Մալթայի հավաքականի դարպասը[22]։ Հավաքականի կազմում նա գոլի հեղինակ է դարձել նաև Եվրո-2008-ի շրջանակներում՝ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում[23]։ 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Գունարը չի խաղացել[21]։ 2010 թվականի հոկտեմբերի 12-ին՝ երկամյա ընդմիջումից հետո, Գունարը նորից հագնում է ազգային հավաքականի մարզաշապիկը և Եվրո-2012-ի ընտրական փուլի՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում փոխարինում կատարելով դուրս է գալիս խաղադաշտ[24]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.