Հայկական լեռնաշխարհի ճանապարհային կայաններ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բալլըկայա (այլ կիրառումներ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գիլան (այլ կիրառումներ)
Հայկական լեռնաշխարհ գոյություն ունեցել էին հետևյալ ճանապարհային կայաններ՝
- Այարչայ, ճանապարհային կայան Արևմտյան Հայաստանում։ Ըստ թուրք պատմիչ Քյաթիբ Չելեբիի Էրզրում-Դիարբեքիր ճանապարհի վրա։ Հմմտ Այարբաշ[1]։
- Բալլըկայա, ճանապարհային կայան Արևմտյան Հայաստանում, Մալաթիա-Սեբաստիա ուղեգծի վրա, նշանակված է Կիպերտի կազմած հայկական քարտեզում[2]։
- Բաշխան, Պաշխան, ճանապարհային կայան, իջևատուն և կամուրջ Արևմտյան Հայաստանում, Մուշի դաշտում, Թոկատից Դիարբեքիր տանող՝ ճանապարհի վրա։ Այստեղ Արածանիի վրա կան կամուրջներ՝ մի հին փոքր և մի մեծ՝ նորը, որ նույնպես կոչվում է Բաշխան[3]։
- Բարանտեա, ճանապարհային կայան Մեծ Հայքում։ Նշանակված է Պևտինգերյան քարտեզում՝ Արտաշատ-Սատաղ ուղեգծի վրա[4]։
- Բարսի, ճանապարհային կայան Սեբաստիայից Կոնիա տանող ուղեգծում։ Հիշատակում է թուրք պատմագիր Քյաթիբ Չելեբին[5]։
- Բուբալիա, ճանապարհային կայան Փոքր Հայքում՝ Նիկոպոլիս֊Զիմարա ուղեգծի վրա, հիշատակված Պևտինգերյան քարտեզում։ Նիկողայոս Ադոնցը տեղադրում է բարձր Հայք Աշխարհի Դարանաղի գավառում[6]։
- Գիլան, ճանապարհային կայան Արևմտյան Հայաստանում, Էրզրումից Դիարբեքիր տանող ճանապարհին։ Հիշատակում է Քյաթիբ Չելեբին[7]։
- Գյոլբաշը, ճանապարհային կայան պատմական Փոքր Հայքում, Սեբաստյանից Գոնյա տանող ճանապարհին։ Հիշատակում է թուրք պատմագիր Քյաբիթ Զելեբին[8]։
- Գոբդի , Գոբդե, Գոբդիե, ճանապարհային կայան Մեծ Հայքում։ Նշանավորված է Պևտինգերյան քարտեզում՝ Արտաշատ-Պարեսակա ուղեգծի վրա։ Եվրոպական ուսումնասիրողներից ոմանք նույնացնում են Պարսկահայքի Խոյ քաղաքի հետ։ Քարտեզի Անանուն Ռավեննացու օրինակում՝ Գոբդիե։ Կոնրադ Միլլերի կարծիքով անվան ուղիղ ընթերցումը կարող է եղած լինել Գոբաիշ, իսկ Մարկվարտի կարծիքով՝ Գոբդե[9]։
- Գութանի, ճանապարհային կայարան Երևանի խանության Վեդիբացարի գավառում։ Ճշգրիտ տեղադրությունը՝ անորոշ[10]։
- Դագնևանա, ճանապարհային կայան և ավան Մեծ Հայքում՝ նշանակված Պևտինգերյան քարտեզի Տիգրանակերտ-Արտաշատ ուղեգծի վրա[11]։
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.