![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/14/GZIFC.jpg/640px-GZIFC.jpg&w=640&q=50)
Գուանչժոուի միջազգային ֆինանսական կենտրոն
From Wikipedia, the free encyclopedia
Գուանչժոուի միջազգային ֆինանսական կենտրոն (չինարեն՝ 广州国际金融中心 廣州國際金融中心), մոդեռնիզմի ոճով կառուցված երկնաքեր, որը գտնվում է ՉԺՀ Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքում։ Գուանչժոուի երկվորյակ-աշտարակներից (անգլ.՝ Guangzhou Twin Towers, չինարեն՝ 广州双子大楼) արևմտյանն է։ Արևելյան երկվորյակը Գուանչժուի ֆինանսական կենտրոնն է (CTF), որը կառուցվել է 2016 թվականին։
Արագ փաստեր ', Տեսակ ...
![]() | |
Տեսակ | բազմահարկ շենք և երկնաքեր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Գուանչժոու |
Ճարտարապետական ոճ | մոդեռնիզմ |
Բարձրություն | 440 մետր |
Հարկեր | 103 |
Ստորգետնյա հարկեր | 4 |
Վերելակներ | 71 |
Հիմնադրված է | 2010 |
Բացված | 2010 |
Ճարտարապետ | WilkinsonEyre? |
Ճարտարագետ | Arup |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Փակել
Արևմտյան աշտարակը (անգլ.՝ Guangzhou Twin Towers West Tower, չինարեն՝ 廣州雙子大樓西塔) ունի 437,5 մ բարձրություն և 103 հարկ։ Երկնաքերը գտնվում է Չժուցզյան փողոցի վրա, նրա կառուցվածքի մեջ է մտնում նաև 28 հարկանի շենքը, որը երկնաքերի հետ միացած է քառահարկ գմեթով։ Գուանչժոուի միջազգային ֆինանսական կենտրոնը քաղաքի երկրորդ, Չինաստանի՝ 6-րդ, Ասիայի 11-րդ և աշխարհի 15-րդ ամենաբարձր շենքն է[1]։