Գոստիվար
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Գոստիվար (մակեդոներեն՝ Гостивар, ալբ․՝ Gostivari), քաղաք Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության Պոլոգ շրջանում։ Տեղակայված է Շար լեռնազանգվածի լանջին։ Գոստիվար քաղաքը հանդիսանում է համանուն համայնքի վարչական կենտրոնը։ 2002 թվականի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմում է 35 847 մարդ (համայնքի բնակչությունը՝ 81,042 մարդ[1])։ Գոստիվարից ավտոմոբիլային ճանապարհներ են ձգվում դեպի Տետովո, Սկոպյե, Կիչևո և Օխրիդ։ Ունի նա երկաթուղային հաղորդակցություն մայրաքաղաք Սկոպյեի հետ։ Գոտսիվարից ոչ հեռու գտնվում է Վրուտոկ գյուղը, որի մոտ՝ ծովի մակարդակից 683 մ բարձրության վրա, սկիզբ է առնում Վարդար գետը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Գոստիվար | |||||
մակեդոներեն՝ Гостивар, ալբ․՝ Gostivari | |||||
| |||||
Երկիր | Հյուսիսային Մակեդոնիա | ||||
Շրջան | Պոլոգի շրջան | ||||
Համայնք | Գոստիվարի համայնք | ||||
Առաջին հիշատակում | 1313 | ||||
Մակերես | 1341 կմ² | ||||
ԲԾՄ | 520 մետր | ||||
Խոսվող լեզուներ | մակեդոներեն | ||||
Բնակչություն | 35 847 մարդ (2002) | ||||
Ագլոմերացիա | 81,042 | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 042 | ||||
Փոստային դասիչ | 1230 | ||||
Ավտոմոբիլային կոդ | GV | ||||
Պաշտոնական կայք | gostivari.gov.mk | ||||
| |||||
ХІХ դարում Գոստիվարը դառնում է Օսմանյան կայսրության վարչական միավորներից մեկի՝ կազայի կենտրոն։ Բուլղարացի ժողովրդագիր Վասիլ Կինչովի հաղորդած տվյալների համաձայն՝ ХІХ դարի վերջին Գոստիվարի բնակչությունը կազմում էր 3735 մարդ, որոնցից 3100-ը թուրքեր էին, 310-ը՝ բուլղարացիներ, 100-ը՝ ալբանացիներ, 25-ը՝ առումիններ և 200-ը՝ գնչուներ[2]։
Գոստիվարի բնակչությունը կազմում է 35 847 մարդ (2002)։ Բնակչության ազգային կազմն է՝
Ազգություն | Ընդհանուր |
Ալբանացիներ | 16 890 (47,12 %) |
Մակեդոնացիներ | 11 885 (33,15 %) |
թուրքեր | 4 559 (12,72 %) |
Գնչուներ | 1 899 (5,3 %) |
Սերբեր | 146 (0,41 %) |
Բոսնիացիներ | 34 (0,09 %) |
Առումիններ | 15 (0,04 %) |
Այլ | 419 (1,17 %)[3] |
Գոստիվարում գործածվող լեզուներն են՝
Բնակչության կրոնական կազմը՝
Ազգություն | 1948 | 1953 | 1961 | 1971 | 1981 | 1994 | 2002 | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Թվաքանակ | % | Թվաքանակ | % | Թվաքանակ | % | Թվաքանակ | % | Թվաքանակ | % | Թվաքանակ | % | Թվաքանակ | % | |
Մակեդոնացիներ | .. | .. | 2,637 | 27.7 | 5,092 | 39.8 | 8,109 | 41.7 | 10,127 | 36.5 | 12,084 | 36.7 | 11,885 | 33.2 |
Ալբանացիներ | .. | .. | 4,313 | 45.4 | 2,904 | 22.7 | 6,044 | 31.1 | 10,791 | 38.9 | 14,128 | 42.3 | 16,890 | 47.1 |
թուրքեր | .. | .. | 1,924 | 20.2 | 4,349 | 34.0 | 4,449 | 22.9 | 4,378 | 15.8 | 4,475 | 13.6 | 4,559 | 12.7 |
Գնչուներ | .. | .. | 353 | 3.7 | 0 | 0.0 | 219 | 1.1 | 1254 | 4.5 | 1,609 | 4.9 | 1,899 | 5.3 |
Առումիններ | .. | .. | 11 | 0.1 | 0 | 0.0 | 0 | 0.0 | 6 | 0.0 | 11 | 0.0 | 15 | 0.0 |
Սերբեր | .. | .. | 133 | 1.4 | 249 | 2.0 | 254 | 1.3 | 233 | 0.9 | 233 | 0.7 | 146 | 0.4 |
Բոսնիացիներ | .. | .. | 0 | 0.0 | 0 | 0.0 | 0 | 0.0 | 0 | 0.0 | 0 | 0.0 | 34 | 0.1 |
Այլ | .. | .. | 138 | 1.4 | 193 | 1.5 | 392 | 2.0 | 947 | 3.4 | 388 | 1.2 | 419 | 1.2 |
Ընդհանուր | 7,832 | 9,509 | 12,787 | 19,467 | 27,726 | 32,926 | 35,847 | |||||||
Ադմիր Մեհմեդի, շվեյցարացի ու մակեդոնացի ֆուտբոլիստ, ով խաղում է գերմանական «Բայեր 04» ակումբում ու Շվեյցարիայի ազգային հավաքականում՝ հանդես գալով հարձակվողի դիրքում։ Ծնվել է Գոստիվարում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.