![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/12/Golan_heights_rel89-orig.jpg/640px-Golan_heights_rel89-orig.jpg&w=640&q=50)
Գոլանի բարձունքներ
From Wikipedia, the free encyclopedia
Գոլանի բարձունք (եբրայերեն՝ רָמַת הַגוֹלָן՝ ռամատ հագոլան, արաբ․՝ هضبة الجولان՝ հադաբաթ ալ-ջուլան), Սիրիական տարածք Մերձավոր Արևելքում, որը ՄԱԿ-ը համարում է Իսրայելի կողմից բռնագրավված։ Մինչև 1967 թվականը Սիրիայի Արաբական Հանրապետության 14 մարզերից մեկի՝ Ալ-Կունեյտրայի մարզի մասն էր։ Այն գրեթե ամբողջությամբ զբաղեցնում է այս մարզի տարածքը։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/12/Golan_heights_rel89-orig.jpg/640px-Golan_heights_rel89-orig.jpg)
1967 թվականին Վեցօրյա պատերազմի ժամանակ անցել է Իսրայելի վերահսկողության տակ։ 1973 թվականին Ահեղ Դատաստանի օրվա պատերազմում նրա մի մասը հետ է վերցվել Սիրիայի կողմից, մյուս մասում հաստատվել է ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի վերահսկողությունը։ 1981 թվականին Իսրայելը դարձյալ անեքսիայի է ենթարկել բարձունքը, սակայն անեքսիան չի ճանաչել համաշխարհային ոչ մի միավորում։ Ե՛վ Իսրայելը, և՛ Սիրիան Գոլանի բարձունքը համարում են իրենց տարածքի մի մասը։ 2019 թվականի մարտի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց մի հրամանագիր, որով Միացյալ Նահանգները միակողմանիորեն ճանաչում է Գոլանի բարձունքը որպես Իսրայէլի պետության անքակտելի մաս։