Գլան (Շվեյցարիա)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Գլան (ֆր.՝ Gland), քաղաք և համայնք Շվեյցարիայի ֆրանսախոս Վո կանտոնի Նյոնի շրջանում; Այս քաղաքում են գտնվում Բնության պահպանության միջազգային միության, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի, Ռամսարյան կոնվենցիայի շտաբ-բնակարաններն ու Swissquote ֆինանսական խմբի գլխավոր գրասենյակը։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Գլան | |||
ֆր.՝ Gland | |||
| |||
Երկիր | Շվեյցարիա | ||
Համայնք | Վո և Nyon District? | ||
Մակերես | 8,30 կմ², 8,32 կմ² | ||
ԲԾՄ | 432 մետր, 416 մետր | ||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն | ||
Բնակչություն | ▲13 106 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||
Հեռախոսային կոդ | 022 | ||
Փոստային դասիչ | 1196 | ||
Ավտոմոբիլային կոդ | VD | ||
Պաշտոնական կայք | gland.ch | ||
| |||
Գլանն զբաղեցնում է 8.3 քառակուսի կիլոմետր տարածք։ Գտնվում է Ժնևի լճի և Côte տարածաշրջանի միջև։ 2011 թվականի ապրիլի 4-ից ներառվել է նորովի կազմավորված Նյոնի շրջանի մեջ[2]։
2017 թվականի դեկտեմբերի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 13,078, որի 32.1%-ը օտարերկրացիներ էին[3]։ 1999–ից 2009 թվականն ընկած մեկ տասնամյակի ընթացքում բնակչության թվաքանակն աճել է 21.4%-ով (9.5%-ը՝ ներգաղթի, 12%-ը՝ ծնելիության աճի հաշվին)[4]։
Քաղաքի ներկայիս տարածքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս նախապատմական ժամանակներում։ Հին հռոմեացիների տիրապետության շրջանում այստեղ եղել է Villa Glanis անվանումով ագարակ։ Պատմական փաստաթղթերում բնակավայրն առաջին անգամ հիշատակվել է 994 թվականին՝ որպես de Glans[5]:
1923 թվականին Գլանում անց է կացվել «Յոթերորդ օրվա ադվենտիստներ» կրոնական կազմակերպության եվրոպական բաժանմունքի հավաքը, որտեղ որոշում է ընդունվել՝ ռազմական գործողություններին մասնակցության հարցը թողնել հավատացյալներից յուրաքանչյուրի խղճին ու հայեցողությանը[6]։
Գլանի արևելյան ծայրամասով է անցել 1930-ական թվականներին Ժնևի լճից մինչև Յուրայի լեռներ ձգվող պաշտպանական ամրությունների գիծը, որ ստեղծվել էր արևելքից տանկային ներխուժումը կանգնեցնելու նպատակով։
Բնակավայրը որպես քաղաք սկսել է ձևավորվել միայն 1980-ական թվականների կեսերից, երբ շահագործման է հանձնվել Լոզանը Ժնևին կապող ավտոմայրուղին, որ անցնում է Գլանի մոտով. կտրուկ աճել է բնակչության թվաքանակը, ավելացել են արտադրական ու առևտրական ձեռնարկությունները։
Գլանի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ Լա Ռաջադան՝ վիլլայով հանդերձ[7]։
Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[5][9]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.