![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/ba/GlasgowAirportFromAir.jpg/640px-GlasgowAirportFromAir.jpg&w=640&q=50)
Գլազգոյի միջազգային օդանավակայան
From Wikipedia, the free encyclopedia
Գլազգոյի օդանավակայան (անգլ.՝ Glasgow Airport , (IATA: GLA[1], ICAO: EGPF)), ոչ պաշտոնապես՝ Գլազգոյի միջազգային օդանավակայան, միջազգային օդանավակայան Շոտլանդիայում, որը գտնվում է Գլազգո քաղաքի կենտրոնից մոտ 16 կմ հեռավորության վրա։ 2016 թվականին օդանավակայանը սպասարկել է մոտ 9.4 միլիոն ուղևորների՝ գրանցելով տարեկան 7% աճ և դառնալով Շոտլանդիայի երկրորդ (Էդինբուրգի օդանավակայանից հետո) և Մեծ Բրիտանիայի ութերորդ ամենածանրաբեռնված օդանավակայանը։ Այն Շոտլանդիայի արևմտյան մասը սպասարկող հիմնական օդանավակայանն է։
Գլազգոյի օդանավակայան Port-adhair Eadar-nàiseanail Glaschu | |||
---|---|---|---|
IATA: GLA – ԻԿԱՕ: EGPF | |||
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | հանրային | ||
Տեղագրություն | Փեյսլի, Մեծ Բրիտանիա | ||
Կոորդինատներ | 55°51′47″ հս․. լ. 4°25′52″ ամ. ե.Բրիտանիա__ HGЯOL | ||
Տեղական ժամանակ | UTC UTC 0 | ||
Աշխատանքի ժամերը | շուրջօրյա | ||
Կայք | http://www.glasgowairport.com/ | ||
Օդանավակայանի սեփականատերն է «AGS Airports» ընկերությունը, որը նաև գործարկում է Աբերդինի և Սաութհեմփթոնի օդանավակայանները։ Օդանավակայանը նախկինում պատկանում էր «Heathrow Airport Holdings» (նախկինում՝ BAA) ավիաընկերությանը[2]։ Օդանավակայանի գլխավոր վարձակալներն են Բրիտանական ավիաուղիները (British Airways) և Լոգանէյրը (Loganair): Գլազգոյի օդանավակայանը բացվել է 1966 թվականին և սկզբնական շրջանում թռիչքներ էր իրականացնում միայն Միացյալ Թագավորության և Եվրոպայի տարածքում։ Կարճ ժամանակ անց Գլազգոյի օդանավակայանը սկսեց թռիչքներ իրականացնել դեպի ամբողջ աշխարհի այլ վայրեր, թռիչքներ, որոնք նախկինում իրականացնում էր «Գլազգո Փռեսթվիկ» օդանավակայանը, սակայն ժամանակի ընթացքում այդ օդանավակայանի գործարկման ծավալները կրճատվեցին և այն սկսեց համարվել Գլազգո քաղաքի երկրորդական օդանավակայան՝ նախատեսված հիմնականում բեռնափոխադրումների և ցածր գնով ուղևորափոխադրումների համար։