բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Գիշերածին, Միրաբիլիս յալապա կամ Միրաբիլիս լուծողական (լատին․՝ Mirábilis jalápa), գիշերածինազգիների ընտանիքի բազմամյա, պալարավոր խոտաբույս։ Ցողունները ունեն մոտ մեկ մետր բարձրություն։ Տերևները ձվաձև են, ամբողջաեզր, սրածայր։ Ծաղիկները ձագարաձև են, բուրավետ, սպիտակ, դեղին և կարմիր, կուլտուրական սորտերինը՝ երբեմն զոլավոր՝ հավաքված ողկուզաձև ծաղկաբույլերում։ Ծաղիկները երեկոյան բացվում, իսկ առավոտյան փակվում, ամպամած օրերին բացված են մնում նաև ցերեկը։ Բազմանում է հիմնականում սերմերով։ Հայրենիքը Մեքսիկան է[1]։ Վայրի վիճակում հանդիպում է Ամերիկայի արևադարձային շրջաններում։ Տարածված դեկորատիվ բույս է։
Գիշերածին | |
Գիշերածին | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Գիշերածինազգիներ (Nyctaginaceae) |
Ցեղ | Mirabilis |
Տեսակ | Գիշերածին (M. jalapa) |
Միջազգային անվանում | |
Mirabilis jalapa |
Անունն առաջացել է լատին․՝ Mirabilis՝ «զարմանալի»[1] բառից և Jalapa (Յալապա կամ Խալապա)՝ ոչ ճիշտ տեղանուն Հարավային և Կենտրոնական Ամերիկայում վայրը նշելու համար[2]։
Կան վայրեր, որտեղ բազմաամյա 30—80 սմ երկարությմաբ խոտաբույսը աճեցվում է որպես միաամյա բույս։ Արմատները այտուցված են, պալարանման։ Ցողունը ուղիղ է, խիտ ճյուղավորումով, կարմրավուն, որը ներքին մասում փայտանում է։ Տերևները հասարակ են, հանդիպակած, ձվաձևային տեսքով, ամբողջական[1][3]։
Պատյանաձև ծաղկաբույլը պարունակում է 3—5 նստակյաց ծաղիկներ, որոնք շրջապատված են թեփուկաթևավոր փաթաթանով։ Նրանք բացվում են օրվա երկրորդ կեսին, առաջացնում են սուր բույր և այս կերպ նրանք գրավում են գիշերային թիթեռներին, Բրաժնիկի ընտանիքին (Sphingidae) (փոշոտում)[4]։ Ծաղիկները ձագարաձև են, մինչև 2,5 սմ տրամագծավ։ Թերթերը սերտաճում են, երբ արդեն առաջացել է ձագարաձև պսակը, դա կարող են լինել բազմազան գույների՝ սպիտակ, վարդագույն, մանուշակագույն, կարմր և դեղին, նաև բազմազան փոփոխական գույների։ Պտուղը բավականին մեծ սերմ է, այն մուգ դարչնագույն է և ունի հինգ սուր կող, պարունակում է միայն սերմ[1][5]։
Մոտ 1900 թվականին Կառլ Կորենսը օգտագործեց գիշերային գեղեցկուհուն ոչ քրոմոսոմային ժառանգականությունը ուսումնասիրելու համար։ Նա օգտագործեց բույսի խայտաբղետ տերևները, որպեսզի ապացուցի, որ, բջջակորիզից բացի, գոյություն ունեն ֆենոտիպի վրա ազդող այլ գործոններ, այլ ոչ թե Մենդելի առաջին օրենքից բխող[6]։ Կորենսը եզրակացրեց, որ տերևների գույնը ժառանգեցվում է միայն մի բույսից[6]։
Բացի այդ, կարմիր ու սպիտակ բույսերի խաչասերումից առաջանում են վարդագույնները, այլ ոչ թե կարմիր սերունդ։ Այդ դեպքում դիտարկվում է մենդելյան ժառանգականության օրենքի յուրահատուկ տարբերակ, քանի որ երկու գեներն էլ համարժեք են և ոչ մեկը չի գերակշռում մյուսի հանդեպ։ Այս ֆենոմենը ստացել է ոչ լրիվ դոմինանտություն անվանումը[7]։
Բույսի տերևները կարելի է օգտագործել սննդի մեջ։ Ծաղիկներն օգտագործվում են սննունդը ներկելու համար։ Ծաղիկներից ստացած վարդագույն ներկը օգտագործում են թխվածքներ և ժելե ներկելու համար[8].:
Բույսի մասերը ունեն միզամուղ և վերքի բուժման հատկություններ։ Պալարները ունեն լուծողական ազդեցություն։ Տերևները օգտագործում են բորբոքումները նվազեցնելու համար, իսկ նրանց եփուկը օգտագործում են թարախակույտը բուժելու համար։ Տերևների հյութը կարելի է օգտագործել վերքերը բուժելու համար։
Մի քանի տեսակի սերմերը օգտագործում են կոսմետիկայի կամ ներկի համար[8]։ Սերմերը համարում են թունավոր[9]։
Գիշերային գեղեցկուհուն ծագել է Հարավային Ամերիկայի Արևադարձներում, սակայն հիմա այդ տեսակը կլիմայավարժված է արևադարձային և տաք չափավոր կլիմա ունեցող շրջաններում։ Ցուրտ չափավորած շրջաններում բույսի վերգետնյա հատվածը մահանում է առաջին ցրտից, և աճում է հաջորդ գարնանը հողում պահպանված պալարներից։ Ամենից լավ նա աճում է բաց արևի տակ։ Բույսը շատ արագ է բազմանում և գրավում է ամբողջ այգին։ Կան այգեպաններ, որոնք խորհուրդ են տալիս ցանելուց առաջ թրջել սերմերը, բայց դա խիստ անրաժեշտ չէ[1][10]։
«Նոր Իսպանիայի գործերի ընդհանուր պատմություն» ստեղծագործությունում (1547—1577 թվականներ) Բերնորդինո դե Սահագուն, տեսնելով ացտեկների տեղեկությունները բույսի հատկությունների մասին, բերեց բազմազան տեղեկություններ, գիշերային գեղեցկուհու մասին, մասնավորապես այն մասին, որ.
Ացոմատլ, կամ ացոյատլ։ Այն անուշահոտ է, թունդ բուրմունքով։ Այն ունի ծաղիկներ, շատ գույներ։ Այն ունի տերևներ, հաստ տերևներ։ Այն տալիս է շատ ստվեր։ Նրա ճյուղերը սկավառակի տեսք ունեն, ստեղծում է սկավառակը իր ճյուղերով։ Այն տեղում, որտեղ առատ է ացոմատլը, մնում է գարշոհոտությունը, այն գարշահոտ է։ Նա տալիս է ստվեր, նա շարունակում է տալ ստվեր[11]։ |
Առանձնացվում են հետևյալ տեսակները.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.