Գիթհորն
From Wikipedia, the free encyclopedia
Գիթհորնը (հոլ.՝ Giethoorn), գյուղ է Հոլանդիայի Օվերայսել մարզում։ Այն գտնվում է Սթինվեյքարլանդ քաղաքից 5 կմ արևմուտք։
Գյուղ | |||||
---|---|---|---|---|---|
Գիթհորն | |||||
հոլ.՝ Giethoorn | |||||
| |||||
Երկիր | Նիդերլանդներ | ||||
Մարզ | ՕվերայսելՕվերայսել | ||||
Համայնք | Ստեյնվեյկերլանդ[1] | ||||
Հիմնադրված է | 1230[2] թ. | ||||
ԲԾՄ | 1 մետր | ||||
Բնակչություն | 2620 մարդ (2009) | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Պաշտոնական կայք | giethoorn.com | ||||
| |||||
Գիթհորնը եղել է անտեսված քաղաք Նիդերլանդներում։ Նրան անվանում են «Հյուսիսի Վենետիկ»[3] կամ «Նիդերլանդական Վենետիկ»[4], այնտեղ գրեթե ոչ մի ավտոճանապարհ չկա[5]։
Գիթհորնում կա ավելի քան 180 կամուրջ[6]։ Այն հայտնի դարձավ միայն 1958 թվականից հետո, երբ հոլանդացի ռեժիսոր Բերտ Հանստրան այնտեղ նկարահանեց իր հայտնի «Ֆանֆեյր» կատակերգությունը։ Գյուղի հին վայրերում չկային ճանապարհներ և մարդիկ ճանապարհորդում էին միայն ջրի վրայով՝ ջրանցքների միջոցով։ Այժմ կան նաև հեծանվավազքի ուղիներ։ Լճերը Գիթհորնում կազմավորվել են տորֆի երևան գալու արդյունքում։ Գիթհորնը հիմնադրվել է Միջերկրական տարածաշրջանի փախստականների կողմից շուրջ մ.թ.ա. 1230 թվականին։ Գիթհորնը առանձին քաղաք էր մինչև 1973 թվականը, այնուհետև այն միացավ Բրեդերվայդին։