From Wikipedia, the free encyclopedia
Գերտրուդ Բոդենվիզեր (գերմաներեն՝ Gertrud Bodenwieser, փետրվարի 3, 1890[1][2], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3][3] - նոյեմբերի 10, 1959[1], Սիդնեյ, Ավստրալիա[3][3]), պարուհի, պարուսույց, էքսպրեսիվ պարատեսակի ստեղծողներից մեկը[4]
Գերտրուդ Բոդենվիզեր | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1890[1][2] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3][3] |
Մահացել է | նոյեմբերի 10, 1959[1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Սիդնեյ, Ավստրալիա[3][3] |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Ազգություն | հրեա |
Ազդվել է | Այսեդորա Դունկան և Ruth St. Denis? |
Մասնագիտություն | պարուսույց և պարուհի |
Ամուսին | Friedrich Rosenthal? |
Gertrud Bodenwieser Վիքիպահեստում |
Գերտրուդը հարուստ հրեաների՝ Թեոդոր և Մարիա Բոնդիների դուստրն էր։ Որոշելով իրեն նվիրել պարարվեստին՝ նա նախընտրել է հանդես գալ Գերտրուդ Բոդենվիզեր բեմական անունով։ 1905-ից մինչև 1910 թվականը աշակերտել է Կարլ Գոդլևսկուն, յուրացրել դասական բալետային պարարվեստի հիմունքները, որոնց վրա հենվել ու ստեղծել է իր յուրօրինակ պարաոճը՝ ոգեշնչվելով Այսեդորա Դունկանի ու Ռութ Դենիսի արվեստով։ Նրա առաջին իսկ հանրային ելույթները սենսացիա են առաջացրել Վիեննայում, արժանացել հատկապես երիտասարդ արվեստասերների ու քննադատների ջերմ ընդունելությանն ու բարձր գնահատականին։ Երիտասարդ արվեստագետի առաջին խոշոր հաջողություններից էր «Հրեշ մեքենաներ» պարային ներկայացումը, որի ընթացքում պարողների խումբը վերածվում էր մեքենաների[6]։
Կարճ ժամանակ անց Բոդենվիզերին հրավիրել են դասավանդելու Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում, շնորհել են պրոֆեսորի կոչում։ Համերգասրահի նկուղային հարկում նա հիմնադրել է իր պարային ստուդիան, ստեղծել շնորհալի պարախումբ, որը համերգներով շրջագայել է Եվրոպայով մեկ։ Tanzgruppe Bodenwieser-ում (Բոդենվիզերի պարախմբում) արվեստի ասպարեզում իրենց առաջին քայլերն են կատարել հետագայում վարպետության հասած և պարարվեստի պատմության էջերում իրենց անունները գրած այնպիսի արվեստագետներ, ինչպես՝ Վիլմա Դեգիշերը, Թրուդի Դուբսկին, Շոնա Դանլոփ Մաքթավիշը, Գիզա Գեերտը, Գրետա Գրոսը, Էրիկա Հանկան, Հիլդե Հոլգերը, Էվելին Իպպենը և շատ ու շատ ուրիշներ[7]։
1938 թվականին, երբ անշլյուսի արդյունքում Ավստրիան բռնակցվել է նացիստական Գերմանիային, Գերտրուդն ու նրա պարախմբի մյուս հրեա անդամները հարկադրված են եղել լքելու Եվրոպան[8]։ Նրանք մեկնել են Կոլումբիա, հյուրախաղային ոգեշունչ ու ոգևրորիչ ելույթներով մասնակցել այդ երկրի մայրաքաղաք Բոգոտայի հիմնադրման 400-ամյակին նվիրված տոնակատարություններին, ձեռք բերել տասնյակ հազարավոր երկրպագուներ, այնուհետև տեղափոխվել ու հաստատվել են հեռավոր Ավստրալիայում։ Սիդնեյում Բոդենվիզերը պարի դասեր է տվել, հիմնադրել Bodenwieser Ballet (1939-1959 թթ.), որը բնորոշվել է որպես «իսկապես ազդեցիկ առաջին նորաոճ պարախումբն Ավստրալիայում»[9]։ Այստեղ նույնպես Բոդենվիզերը արվեստի ճանապարհ է դուրս բերել բազմաթիվ շնորհալի երիտասարդների, որոնք զգալի ավանդ են ներդրել Ավստրալիայի պարարվեստի զարգացման գործում (Անիտա Արդել, Քեյթ Բեյն, Մարգարեթ Չեփփել, Քորալի Հինքլի, Էյլին Քրամեր և այլք)[9][10][11]։ Գրետա Բոդենվիզերի ղեկավարությամբ պարախումբը փայլուն ելույթներով հանդես է եկել ինչպես Ավստրալիայի քաղաքներում ու գյուղերում, այնպես էլ արտասահմանյան բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Նոր Զելանդիայում (1950 թ.), Հարավային Աֆրիկայում (1950), Հնդկաստանում (1952)[9][12]։
Գերտրուդ Բոդենվիզերը 1920 թվականին ամուսնացել էր թատերագիր և ռեժիսոր Ֆրիդրիխ Ռոզետալի հետ, ով 1942 թվականին զոհվել է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում։ Իսկ ինքը՝ անվանի կին արվեստագետը, հանկարծամահ է եղել 1959 թվականի նոյեմբերի 10-ին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.