Գերմանիում
From Wikipedia, the free encyclopedia
Գերմանիում (լատին․՝ Germanium), Ge, տարրերի պարբերական համակարգի 5-րդ պարբերության 4-րդ խմբի քիմիական տարր, կարգահամարը՝ 32, ատոմական զանգվածը՝ 72,60։ Ունի հինգ կայուն իզոտոպ՝ 70Ge, 72Ge, 73Ge, 74Ge և 75Ge համապատասխանաբար՝ 20,55%, 27,35%, 7,78%, 76 5% և 7,86%։
Արագ փաստեր Ատոմի հատկություններ, Անվանում, սիմվոլ, կարգաթիվ ...
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Գերմանիում/ Germanium (Ge), Ge, 32 | ||||
Խումբ, պարբերություն, բլոկ | 4, 5, p | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 72,630(8)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Ar] 3d10 4s2 4p2 | ||||
Ատոմի շառավիղ | 122,5 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 122 պմ | ||||
Իոնի շառավիղ | (+4e) 53 (+2e) 73 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 2,01 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | 0 | ||||
Օքսիդացման աստիճաններ | 4, 2 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 760,0 (7,88) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 1210,6 K | ||||
Եռման ջերմաստիճան | 3103 K | ||||
Մոլյար ջերմունակություն | 23,32[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 13,6 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | ադամանդ | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | 5,660 Å | ||||
Դեբայի ջերմաստիճան | 360 K Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 60,2 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
Փակել
32 | Գերմանիում |
72,61 | |
3d104s24p2 |
Արհեստականորեն ստացվել են գերմանիումի բազմաթիվ ռադիոակտիվ իզոտոպները։ Գերմանիումը p տարր է, նրա ատոմի արտաքին Էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն Է՝ 4s24p2։ Գերմանիումը հայտնաբերել է գերմանացի քիմիկոս Կ․ Վինկլերը (1886) և անվանել ի պատիվ իր հայրենիքի։