Գերմանիայի օրհներգ
From Wikipedia, the free encyclopedia
Գերմանիայի օրհներգ (գերմ.՝ Das Lied der Deutschen), Գերմանիայի օրհներգն իրենից ներկայացնում է Յոզեֆ Հայդնի երաժշտությունը[1]՝ Հենրիխ Հոֆման ֆոն Ֆալերսլեբենի բանաստեղծությունների համադրությամբ։ Հայդնի երաժշտությունը՝ ստեղծված դեռևս 1797 թվականին, ի սկզբանե կոչվում էր «Կայզերի երգ» (Kaiserlied) և նվիրված էր Ավստրիայի կայսր Ֆրանց Երկրորդին։ 1841 թվականին Հոֆմանը գրում է «Գերմանիան վեր ամենից» բանաստեղծությունը։
Գերմանիայի օրհներգ | |
---|---|
Տեսակ | օրհներգ |
Բառերի հեղինակ | August Heinrich Hoffmann von Fallersleben? |
Երգահան | Յոզեֆ Հայդն |
Երկիր | ![]() |
![]() |
1952 թվականին «Գերմանացիների երգի» (կատարվում էր առանց բառերի) 3-րդ տունն ընդունվում է որպես Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության պետական օրհներգ։ Զուգահեռ ձևավորված Գերմանիայի դեմոկրատական հանրապետության օրհներգը դարձավ Հանս Այսլերի «Ավերակներից վերածնված» երգի երաժշտությունը՝ Յոհան Բեխերի բանաստեղծության հետ միասին։
Գերմանական պետությունների միավորումից հետո «Գերմանացիների երգի» 3-րդ տունը դարձել է միավորված Գերմանիայի պաշտոնական օրհներգը։