Գերմանիայի սուպերգավաթ 2015
From Wikipedia, the free encyclopedia
Գերմանիայի սուպերգավաթ 2015 (գերմ.՝ 2015 DFL-Supercup), Գերմանիայի սուպերգավաթի 6-րդ խաղարկությունն այդ անվան տակ։ Սուպերգավաթի եզրափակչում խաղում են նախորդ տարվա Բունդեսլիգայի և Գերմանիայի գավաթի հաղթողները։ Խաղն անցկացվեց 2015 թվականի օգոստոսի 1-ին Ֆոլկսվագեն Արենա մարզադաշտում։
Արագ փաստեր Իրադարձություն, Վոլֆսբուրգ ...
Իրադարձություն | Գերմանիայի սուպերգավաթ | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Ամսաթիվ | Օգոստոսի 5, 2017 | ||||||
Մարզադաշտ | Ֆոլկսվագեն Արենա, Վոլֆսբուրգ | ||||||
Հանդիպման խաղացող | Նիկլաս Բենդտներ (Վոլֆսբուրգ) | ||||||
Մրցավար | Մարկո Ֆրից (Կորբ) | ||||||
Հանդիսական | 30,000 | ||||||
← 2014 2016 → |
Փակել
Սուպերգավաթի գործող չեմպիոնը Բորուսիա Դորտմունդն էր, որը 2014 թվականի Սուպերգավաթում 2-0 հաշվով հաղթել էր Բավարիային[1]։
Այս մրցաշարին մասնակցեցին 2014-2015 մրցաշրջանի Բունդեսլիգայի չեմպիոն Մյունխենի Բավարիան և 2014-2015 մրցաշրջանի Գերմանիայի գավաթի հաղթող Վոլֆսբուրգը։ Խաղի հիմնական ժամանակը ավարտվեց 1-1 հաշվով, և Վոլֆսբուրգը հետխաղյա 11 մետրանոցների հարվածաշարում հաղթեց 5-4 հաշվով[2][3][4]։