![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1c/West_and_East_Germans_at_the_Brandenburg_Gate_in_1989.jpg/640px-West_and_East_Germans_at_the_Brandenburg_Gate_in_1989.jpg&w=640&q=50)
Գերմանիայի միավորում (1990)
From Wikipedia, the free encyclopedia
Գերմանիայի միավորում, պաշտոնական՝ գերմանական վերամիավորում (գերմ.՝ Deutsche Wiedervereinigung) կամ Գերմանիայի միասնության վերականգնում (գերմ.՝ Herstellung der Einheit Deutschlands), 1990 թվականի հոկտեմբերի 3-ին ԳԴՀ-ի և Արևմտյան Բեռլինի՝ ԳՖՀ-ի կազմի մեջ մտնելն է՝ Գերմանիայի Սահմանադրության համաձայն։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/60/Flag_map_of_Germany_%28separation%29.svg/320px-Flag_map_of_Germany_%28separation%29.svg.png)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1c/West_and_East_Germans_at_the_Brandenburg_Gate_in_1989.jpg/640px-West_and_East_Germans_at_the_Brandenburg_Gate_in_1989.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/86/Bundesarchiv_Bild_183-1990-1003-400%2C_Berlin%2C_deutsche_Vereinigung%2C_vor_dem_Reichstag.jpg/640px-Bundesarchiv_Bild_183-1990-1003-400%2C_Berlin%2C_deutsche_Vereinigung%2C_vor_dem_Reichstag.jpg)
Այս «միավորմամբ» նոր պետություն չի ստեղծվել, իսկ միացյալ տարածքներում (գերմ.՝ Beitrittsgebiet) ուժի մեջ է մտել ԳՖՀ-ի 1949 թվականի Սահմանադրությունը` դրա խախտմամբ (1990 թվականից հետո ընդունվել է նոր խմբագրություն)։ Նախկին ԳԴՀ-ի տարածքներում վերստեղծվել են հինգ նոր տարածքներ, միավորված Բեռլինը նույնպես հռչակվել է անկախ տարածք։ Երկու գերմանական պետությունների միավորման իրավական հիմքը դրել է Գերմանիայի նկատմամբ վերջնական կարգավորման մասին պայմանագիրը (պայմանագիրը կոչվում է նաև «Երկու գումարած չորս»՝ ըստ այն ստորագրած պետությունների․ ԳԴՀ և ԳՖՀ, գումարած Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԽՍՀՄ և ԱՄՆ), Արևմտյան Բեռլին քաղաք-պետությունը չի մասնակցել պայմանագրին։