Գերմանա-լատվիական փոխադարձ չհարձակման պայմանագիր, հայտնի է նաև որպես Գերմանա-լատվիական հակաագրեսիոն պայմանագիր կամ պարզապես Բեռլինի պայմանագիր, Նացիստական Գերմանիայի և Լատվիայի հանրապետության միջև կնքված խաղաղության պայմանագիր, որը երկու երկրների արտաքին գործերի նախարարների՝ Վիլհելմս Մունտերսի և Իոահիմ ֆոն Ռիբենտրոպի կողմից ստորագրվել է 1939 թվականի հունիսի 7-ին՝ Երրորդ Ռայխի մայրաքաղաք Բեռլինում։

Արագ փաստեր Գերմանա-լատվիական փոխադարձ չհարձակման պայմանագիր, Բեռլինի գերմանա-լատվիական պայմանագիր ...
Գերմանա-լատվիական փոխադարձ չհարձակման պայմանագիր
Բեռլինի գերմանա-լատվիական պայմանագիր
Thumb
Պայմանագրի ստորագրումը կողմերի ներկայացուցչության միջև
Պայմանագրի տիպ խաղաղության պայմանագիր
Ստորագրվել է
— վայր
հունիսի 7, 1939
Բեռլին, Երրորդ Ռայխ
Հաստատված է կնիքով ստորագրման օրը
Ուժի մեջ է մտել
— Պայմաններ
հուլիսի 24, 1939
Պատերազմի ընթացքում փոխադարձ հարձակման բացառում
Ստորագրել են Իոահիմ ֆոն Ռիբենտրոպ, Վիլհելմս Մունտերս
Կողմեր Երրորդ Ռայխ Երրորդ Ռայխ
Լատվիա Լատվիա
Լեզու գերմաներեն, լատիշերեն
Փակել

Նույն տարվա հուլիսի 24-ին պայմանագրի անցումային դրույթները վերանայվել են և հընթացս օրինական ուժի ստացել։ 1939 թվականի օգոստոսի 12-ին գերմանա-լատվիական «փոխադարձ չհարձակման պայմանագիր»-ը ներառվել է Ազգերի լիգայի համաձայնագրերի շարքում[1]։ Ըստ կողմերի միջև նախնական համաձայության՝ ակտն իր իրավազորությունը պետք է պահպաներ տասը տարի։

Պայմանագրի կնքմամբ կողմերը նպատակ էին հետապնդում բացառել Մերձբալթյան տարածաշրջանում արևմտյան կամ խորհրդային որևէ ազդեցությունը (մինչ այդ՝ նույնաբովանդակ պայմանագիր էր կնքվել նաև Գերմանիայի և Լատվիայի միջև)։ Նացիստների պլանների համաձայն՝ Գերմանիայի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատելով՝ Մերձբալթյան երկրները պետք է արգելակեին կարմիր բանակի հնարավոր առաջխաղացումը լեհ-գերմանական պատերազմական գործողությունների թատերաբեմ[2]։

Հարկ է նշել, որ ապրիլի 28-ին Ադոլֆ Հիտլերի կառավարությունը դաշինք է առաջարկել ոչ միայն Էստոնիային և Լատվիային, այլ նաև Ֆինլանդիային, Դանիային, Շվեդիային և Նորվեգիային[3]։ Այնուամենայնիվ, սկանդինավյան երկրները՝ ի դեմս Շվեդիայի, Նորվեգիայի և Ֆինլանդիայի, հրաժարվել են նմանօրինակ համագործակցությունից՝ պաշտպանելով իրենց կողմից որդեգրված նետրալիտետը (չեզոքության և երկդիմի քաղաքականություն)։ Եռակողմ դաշինքի կնքումը նախատեսվում էր մայիս ամսին, սակայն տապալվում է Լատվիայի պարզաբանման պահանջի անպատասխան մնալու հետևանքով։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.