Գերմանական Շվեյցարիա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Գերմանական Շվեյցարիա կամ գերմանախոս Շվեյցարիա (գերմ.՝ Deutschschweiz, deutsche Schweiz), Շվեյցարիայի տարածաշրջան, որտեղ հիմնականում տարածված է գերմանախոս բնակչությունը, որը օգտագործում է գերմաներենի շվեյցարական տարբերակը (Schwyzerdütsch, Schwyzertütsch), որի հիմքում շվեյցարակայն բարբառն է։ Այն տարածաշրջանով և բնակչությամբ առաջատար է․ Շվեյցարիայի բնակչության մոտ 65 %-ը խոսում է գերմաներենով։ Տարածքով ներառում է հյուսիսարևմտյան և արևելյան Շվեյցարիան, մասնակիորեն Շվեյցարական սարահարթը և կենտրոնական Շվեյցարիան, ինչպես նաև Շվեյցարական Ալպերի մեծ մասը։
Շվեյցարիայի գերմանական տարածքներում, ավելի կոնկրետ՝ տվյալ տարածաշրջանի կանտոներում, գերմաներենը պաշտոնապես ճանաչված է։ Այն օգտագործվում է 26-ից 17 կանտոներում[1], ֆրանսերենի հետ միասին շրջանառվում է նաև Բեռնում, Վալեում, Ֆրիբուրգում, իսկ Գրուբյունդենում այն համարվում է ամենատարածվածներից մեկը ռոմանշերենի և իտալերենի հետ միասին (կանտոնի բնակչության կեսից ավելին օգտագործում է շվեյցարա-գերմանական տարբերակի այս կամ այն բարբառը)։
Ամենօրյա հաղորդակցության ընթացքում գերմանախոս կանտոնների շվեյցարացիներն օգտագործում են իրենց տարբերակի խոսակցական ձևը, իսկ որոշ դեպքերում այն որպես անկախ լեզու օգտագործվում է ԶԼՄ-ներում, կրթության ժամանակ և տեղական իշխանություններում։ Լեզվի այսպիսի ամուր դիրքը պայմանավորված է շվեյցարացիների հատուկ վերաբերմունքով, որոնք իրենց լեզուն համարում են ավելի լավ ու գեղեցիկ, քան գերմանական գերմաներենը (Bundesdeutsch): Սակայն գերմանացիների հետ գործ ունենալիս շվեյցարացիները անցնում են դաշնային գերմաներենի։
Գերմանախոս և ֆրանսախոս Շվեյցարիայի լեզվական սահմանը կոչվում է Ռյոշտիգրաբեն (գերմ.՝ Röstigraben) (Բրունիգ-Նաֆֆ-Ռոյս մշակութային գծից արևելք)։ Գերմանական շրջանի հարավ-արևելքում կա նաև մի տարածք, որը կոչվում է իտալական Շվեյցարիա, որի սահմանը հիմնականում համընկնում է Տիչինո կանտոնի սահմանների հետ։ Ֆրանսերենը և իտալերենը Շվեյցարիայում նույնպես ունեն իրենց տարբերակները՝ Ֆրանսիայի և Իտալիայի գրական լեզուներից տարբեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.