Գեռնիկա (նկար, Պիկասո)
Պաբլո Պիկասոյի նկար / From Wikipedia, the free encyclopedia
Գեռնիկա (իսպ.՝ Guernica)[5][6], Պաբլո Պիկասոյի կտավ, որ ստեղծվել է 1937 թվականի մայիսին Իսպանիայի Հանրապետության պատվերով՝ միջազգային ցուցահանդեսում (Փարիզ, 1937) Իսպանիայի տաղավարում ցուցադրելու համար։ Նկարը կուբիզմի ոճով է, սև-սպիտակ գույների մեջ[7]։ Այն պատկերում է Գեռնիկայի ռմբակոծումը, որը տեղի էր ունեցել ոչ վաղ անցյալում, և իսպանական ապրիլյան հեղափոխության ու Իսպանիայի քաղաքացիական պատերազմի (1931-1939) սարսափները։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեռնիկա (այլ կիրառումներ)
Գեռնիկա | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Պաբլո Պիկասո[1] |
տարի | 1937[2][1] |
բարձրություն | 349 ± 0 սանտիմետր |
լայնություն | 776 ± 1 սանտիմետր |
ստեղծման վայր | Փարիզ |
ուղղություն | կուբիզմ[3] և սյուրռեալիզմ[3] |
ժանր | պատմական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ[4] և կտավ[4] |
գտնվում է | Ռեյնա Սոֆիա թանգարան[2] |
հավաքածու | Ռեյնա Սոֆիա թանգարան |
պատվիրատու | Իսպանական հեղափոխություն |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Guernica (Pablo Picasso) Վիքիպահեստում |
Ցուցահանդեսից հետո կտավը ցուցադրվել է մի շարք երկրներում (հիմնականում ԱՄՆ-ում)[8][9]։ Ինքը Պիկասոն հայտարարել է, որ նկարը կուզենար տեսնել Պրադո թանգարանում, սակայն այն Պրադո է տեղափոխվել հանրապետության վերականգնումից հետո` 1981 թվականին, իսկ 1992 թվականին 20-րդ դարի արվեստի մի շարք այլ գործերի տեղափոխվել է Մադրիդի Ռեյնա Սոֆիա թանգարան, ուր պահվում է մինչ օրս։