Ռեյնա Սոֆյա թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Սոֆյա թագուհու անվան արվեստի կենտրոն (իսպ.՝ Museo Nacional Centro de Arte Reina Sofía) նաև Սոֆիա թագուհու թանգարան, Ռեյնա Սոֆյա թանգարան, Էլ Ռեյնա Սոֆյա, Սոֆյա, կրճատ` Ռեյնա Սոֆյա (իսպ.՝ Reina Sofía), Իսպանիայի` 20-րդ դարի ազգային արվեստի թանգարան, նաև գրադարան` 40.000 միավորով։ Այն տեղակայված է Մադրիդում` Ատոչա երկաթգծի կայարանի և մետրոյի մոտ։ Թանգարանը Պրադո և Տիսեն-Բորնեմեսի թանգարանների հետ հանդիսանում է Արվեստի ոսկե եռանկունու մասը։
Արագ փաստեր Ռեյնա Սոֆյա թանգարան, Տեսակ ...
Ռեյնա Սոֆյա թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, ազգային թանգարան, հուշարձան, նախկին հիվանդանոց և արվեստի կենտրոն |
Երկիր | Իսպանիա[1][2] |
Տեղագրություն | Մադրիդ[3] |
Ղեկավարության նստավայր | Museo Nacional Centro de Arte Reina Sofía, Մադրիդ, Իսպանիա |
Հասցե | Calle de Santa Isabel, 52, Madrid28012 |
Հիմնադրվել է | 1992[4] |
Հիմնադիր | Խուան Կառլոս I Բուրբոն[4] և Իսպանիայի թագուհի Սոֆյա[4] |
Այցելուներ | 1,45678844 մարդ, 3 249 591 մարդ (2015)[5], 3 646 598 մարդ (2016)[6], 3 898 309 մարդ (2018)[7], 4 425 699 մարդ (2019)[8] և 1 643 108 մարդ (2021)[9] |
Տնօրեն | Մանուել Բորխա-Վիլլել[10] |
Կայք | museoreinasofia.es(անգլ.)(իսպ.) |
Փակել
Մադրիդցիները թանգարանը կատակով անվանում են Սոֆիդա` Փարիզի Պոմպիդու կենտրոնի նմանությամբ։
Ռեյնա Սոֆյա թանգարանը մտնում է աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանների քսանյակում[11]։