Գեռլախովսկի շտիտ
From Wikipedia, the free encyclopedia
Գեռլախովսկի շտիտ (սլովակ.՝ Gerlachovský štít,սլովակյան արտասանությամբ (օգնություն • ինֆո), բառացի թարգմանությամբ՝ Գեռլախովյան գագաթ), խոսակցական լեզվում գործածվում են նաև Գեռլախ և Գեռլախովկա անվանաձևերը), Բարձր Տատրաների և ընդհանրապես 1500 կիլոմետր ձգվող ամբողջ Կարպատյան լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը։ Գտնվում է Սլովակիայի Հանրապետության տարածքում, ծովի մակերևույթից բարձրությունը 2655 մետր է։ Տեսքը բրգաձև է, ունի հսկայական կրկես։ Չնայած համեմատաբար ոչ մեծ բարձրությանը՝ սլացիկ ճախրանքի տպավորություն է թողնում՝ ստորոտին փռված դաշտի նկատմամբ շուրջ 2000 մետր ուղղաձիգ բարձրանալու շնորհիվ[2]։ Ներկայիս Սլովակիայի Հանրապետության ամենաբարձր կետն է։ Եղել է նաև նախկին Չեխոսլովակիայի և ավելի վաղ՝ Հունգարիայի թագավորության ամենաբարձր կետը։ 20-21-րդ դարերում հասցրել է հինգ-վեց անգամ անվանափոխվել՝ կախված քաղաքական իրավիճակից։
Գեռլախովսկի շտիտ | |
---|---|
Տեսակ | լեռ և ամենաբարձր կետ |
Երկիր | Սլովակիա |
Վարչատարածքային միավոր | Վիսոկե Տատրի և Պոպրադ |
Լեռնաշղթա | Տատրաներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2654,4 մետր[1] |
Հարաբերական բարձրություն | 2344 մետր |
Պահպանման տարածք | Tatra National Park? |
Նյութ | գրանիտ |
Անվանված է | Gerlachov? |