![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b9/Tatry_Panorama01xxx.jpg/640px-Tatry_Panorama01xxx.jpg&w=640&q=50)
Բարձր Տատրաներ
From Wikipedia, the free encyclopedia
Բարձր Տատրաներ (սլովակ.՝ Vysoké Tatry, լեհ.՝ Tatry Wysokie), լեռնային զանգված Լեհաստանում և Սլովակիայում, ամենաբարձրը Կարպատներում։ Երկարությունը 65 կմ է, բարձրությունը՝ մինչև 2655 մետր (Գեռլախովսկի Շտիտ լեռ)։
Արագ փաստեր Բարձր Տատրաներ, Տեսակ ...
Բարձր Տատրաներ | |
---|---|
![]() | |
Տեսակ | լեռնաշղթա, տուրիստական վայր և տեսարժան վայր |
Երկիր | ![]() ![]() |
Վարչատարածքային միավոր | Պոպրադ, Լիպտովսկի Միկուլաշ, Kežmarok District?, Պրեշովյան շրջան և Lesser Poland Voivodeship? |
Լեռնաշղթա | Տատրայի լեռներ և Eastern Tatras? |
Բարձրություն (ԲԾՄ) | 2655 մետր |
Երկարություն | 26 կմ |
Մակերես | 341 կմ² |
Մեծագույն գագաթ | Գեռլախովսկի Շտիտ |
![]() | |
![]() |
Փակել
Կազմված է առավելապես գրանիտներից, գրանոդիորիտներից և կրաքարերից։ Բնորոշ է ալպյան ռելիեֆը։ Կան հնագույն սառցապատման հետքեր, կարստային քարայրեր։ Տարածված են ասեղնատերև անտառները, ալպյան մարգագետինները։ Տատրաներում է Կարպատների ամենաբարձր օդերևութաբանական դիտարանը (Լոմնիցկի Շտիտ, 2632 մետր)։ Կան լեռնակլիմայական առողջարաններ։ Զարգացած է տուրիզմը, ալպինիզմը, լեռնադահուկային սպորտը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարձր Տատրաներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 603)։ ![]() |