From Wikipedia, the free encyclopedia
Գեորգի Սեմյոնովիչ Վերեյսկի (հուլիսի 18 (30), 1886 կամ հուլիսի 18, 1886[1], Խմելնիցկի, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 18, 1962[2][3] կամ դեկտեմբերի 19, 1962[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]), խորհրդային նկարիչ։ ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ (1962)։ ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1949)։
Գեորգի Վերեյսկի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18 (30), 1886 կամ հուլիսի 18, 1886[1] |
Ծննդավայր | Խմելնիցկի, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 18, 1962[2][3] (76 տարեկան) կամ դեկտեմբերի 19, 1962[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և նկարազարդող |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն[5] և գրաֆիկա[5] |
Աշակերտներ | Volodymyr Seleznyov? |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Ամուսին | Ելենա Վերեյսկայա |
Զավակներ | Օրեստ Վերեյսկի |
Սովորել է Պետերբուրգում Մստիսլավ Դոբուժինսկու, Բորիս Կուստոդիևի, Աննա Օստրոումովա-Լեբեդևայի մոա։
1918-1930 թվականներին աշխատել է Էրմիտաժի գրավյուրայի բաժնում։
Գրաֆիկական դիմանկարի (վիմագրություն, օֆորտ, գծանկար) վարպետ է։ Ստեղծել է նաև մի շարք բնանկարչական ու ժանրային թերթեր։
Գործերից են՝ «Ռուս նկարիչների դիմանկարներ» (ալբոմներով հրատարակվել է 1922 և 1927 թվականներին), «Գյուղ» (ալբոմով հրատարակվել է 1924 թվականին), «Ռուս գրողներ» (ալբոմներով հրատարակվել է 1927 և 1929 թվականներին) վիմագրությունների շարքերը, ինչպես և սովետական պետության, մշակույթի գործիչների, օդաչուների, բանվորների դիմանկարներ (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946)։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.