հայ արյունաբան From Wikipedia, the free encyclopedia
Գեորգի Վահրամի Սուքիասյան (օգոստոսի 18, 1924, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ արյունաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1974)։ ԽՍՀՄ պատվավոր դոնոր (1966)[1]։
Ծնվել է | օգոստոսի 18, 1924 (99 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրացական ԽՍՀ |
Կրթություն | Թբիլիսիի պետական բժշկական համալսարան (1947) |
Մասնագիտություն | արյունաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1964) |
Գեորգի Սուքիասյանը ծնվել է 1924 թվականին Թիֆլիսում։ 1947 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական բժշկական ինստիտուտը։ 1947-1949 թվականներին աշխատել է Թբիլիսիի № 1քաղաքային հիվանդանոցում, 1949-1968 թվականներին՝ Մոսկվայի արյան փոխներարկման և արյունաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում, 1968 թվականից եղել է կազմակերպչական և գիտամեթոդական բաժանմունքի վարիչ։ ԽՍՀՄ-ում առաջինն է հետազոտել ու մշակել ոսկրածուծի ստացման մեթոդները և կիրառել կլինիկայում՝ արյան հիվանդությունների բուժման նպատակով։ Ուսումնասիրել է ճառագայթային հիվանդության ժամանակ որկրածուծի փոխպատվաստման արդյունավետությունը։ 1973 թվականին ինստիտուտում կազմակերպել է ռադիոիզոտոպային լաբորատորիա, որտեղ մշակվել և կլինիկա են ներդրվել արյունաստեղծ և մյուս օրգան-համակարգերի հիվանդությունների ռադիոնուկլիդային եղանակներով ուսումնասիրությունը[2]։ 1948 թվականից եղել է ԽՍՀՄ վիրաբույժների ընկերության անդամ, 1948 թվականից՝ արյունաբանների համամիութենական ընկերության վարչության անդամ, 1960-1994 թվականներին՝ «Արյունաբանություն և արյան փոխներարկում» (ռուսերեն) ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.