From Wikipedia, the free encyclopedia
Գեորգիոս Պախիմերիս (հուն․՝ Γεώργιος Παχυμέρης; 1242 – 1310 թթ․[3]), բյուզանդացի հույն պատմաբան, փիլիսոփա, երաժշտության տեսաբան և գրող։
Գեորգիոս Պախիմերիս հուն․՝ Γεώργιος Παχυμέρης | |
---|---|
Ծնվել է | 1242[1] Նիկեա, Նիկիայի կայսրություն |
Մահացել է | 1310[1] Կոստանդնուպոլիս |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն և Նիկիայի կայսրություն |
Մասնագիտություն | աստղագետ, պատմաբան, փիլիսոփա և դատավոր |
Գործունեության ոլորտ | պատմություն |
Ալմա մատեր | University of Constantinople? |
Տիրապետում է լեզուներին | միջին հունարեն և լատիներեն[2] |
Ուսուցիչ | George Akropolites? |
Georgios Pachymeris Վիքիպահեստում |
Պախիմերիսը ծնվել է Բյութանիայի Նիկիայում, որտեղ նրա հայրը ապաստան էր գտել 1204 թվականին՝ լատինների կողմից Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո։ Միքայել VIII Պալեոլոգոսի կողմից Կոստանդնուպոլիսը Լատինական կայսրությունից վերականգնելուց հետո, Պախիմերիսը բնակություն է հաստատել այնտեղ՝ սովորել իրավագիտություն, աշխատանքի անցել եկեղեցում և հետագայում դարձել եկեղեցու գլխավոր փաստաբանը և կայսերական արքունիքի գլխավոր դատավորը։
Նրա գրական գործունեությունը զգալի էր։ Նրա ամենակարևոր աշխատությունը «Բյուզանդական պատմությունն» էր՝ տասներեք գրքերով, որով շարունակել է Գեորգի Ակրոպոլիտին, և գրել է 1261-ից մինչև 1308 թվականները, որոնք ընդգրկում են Միքայելի և Անդրոնիկոս II Պալեոլոգի թագավորության պատմությունը։
Պախիմերիսը նաև փիլիսոփայական թեմաներով հռետորական վարժությունների հեղինակ է։ Նրա աշխատությունների շարքում են․
«Պատմությունը» առաջին անգամ տպագրվել է Ի. Բեկերի կողմից (1835) Corpus Scriptorum Historiae Byzantinae-ում։ Տպագրվել է նաև J. P. Migne-ի կողմից՝ Patrologia Graeca-ում (հատոր cxliii, cxliv)[4]։ 1984 թվականին լույս է տեսել Ալբեր Ֆայլերի (խմբագիր) և Վիտալիեն Լորանի (թարգմանիչ) «Պատմության» ֆրանսերեն թարգմանությունը։ Գոյություն ունի առաջին և երկրորդ գրքերի անգլերեն թարգմանությունը (մինչև Կոստանդնուպոլսի վերականգնումը 1261 թ.), մեկնաբանություններով՝ բ.գ.թ. Նաթան Ջոն Քեսսիդիի ատենախոսությունից, որն արվել է Արևմտյան Ավստրալիայի համալսարանի Ռեյդի գրադարանում[5][6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.