From Wikipedia, the free encyclopedia
Գեոպարկ, հատուկ պահպանվող կարգավիճակ ունեցող տարածաշրջան, որի տարածքում հստակ բացահայտված է Երկիր մոլորակի երկրաբանական պատմությունը, տեղական լանդշաֆտի ձևավորումը, օգտակար հանածոների հանքավայրերի և ապարների ձևավորումը, նախապատմական կենդանիների բրածո մնացորդների մասսայաբար պահպանումը։ Տարբեր երկրներում ստեղծված գեոպարկերում անցկացվում են ուսումնասիրական էքսկուրսիաներ, առավել նշանակալից վայրերը (երկրագոտիները) հագեցած են բացատրական աղյուսակներով։ Ինչպես արշավորդները, այնպես էլ հեծանվորդները կարող են շարժվել հատուկ տեղադրված երթուղիներով, որոնք հագեցած են նշաններով և երթուղային քարտեզներով։
Գեոպարկերի ստեղծման միտքոը ծագել է 1990-ական թվականներին և աստիճանաբար ընդգրկել է ողջ մոլորակը։ 2002 թվականից գործում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային գեոպարկների համաշխարհային ցանցի (Global Network of National Geoparks) ստեղծմանը աջակցելու հատուկ ծրագիր։ 2004 թվականից ստեղծված կազմակերպությունը զարգացնում է այսպես կոչված «Գեոտուրիզմը», որը ծառայում է ինչպես կրթական, այնպես էլ սոցիալ-էկոլոգիական նպատակներին։ 2010 թվականի հոկտեմբերից ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս կազմակերպությանը միացել են 24 երկրների 77 գեոպարկեր։
2000 թվականին ստեղծվել է գեոպարկերի Եվրոպական ցանցը, որի մեջ մինչև 2011 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում գտնվում է 17 երկրներից Եվրոպայի 43 շրջան։ Այս ցանցում ընդգրկված գեոպարկերը կազմակերպչականորեն կապված են և միմյանց տրամադրում են տնտեսական և տնտեսվարական աջակցություն։ Եվրոպայում գեոպարկերը գտնվում են հետևյալ երկրներում՝ Ավստրիա, Գերմանիա, Հունաստան, Ֆրանսիա, Խորվաթիա, Մեծ Բրիտանիա, Շոտլանդիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Իսպանիա, Իտալիա, Չեխիա, Ռումինիա, Իռլանդիա, Հյուսիսային Իռլանդիա։ Եվրոպայից բացի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գեոպարկեր ստեղծված են նաև Չինաստանում, Վիետնամում, Մալազիայում, Հարավային Կորեայում, Կանադայում, Բրազիլիայում, Իրանում և Թայվանում։
Ներկայումս Ռուսաստանում գործում են մի քանի տարածաշրջանային գեոպարկեր։ 2020 թվականի հուլիսի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 209-րդ նստաշրջանում Յանգան-Տաու Գեոպարկը (Սալավատի շրջան, Բաշկորտոստան) ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլոբալ գեոպարկերի ցանկում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.