հայ քանդակագործ, նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Գարեգին Ռաֆիկի Խաչատրյան (1975 սեպտեմբերի 17 – 1995, սեպտեմբերի 2), հայ նկարիչ և քանդակագործ, ազատամարտիկ։
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
Գարեգին Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 17, 1975 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 2, 1995 (19 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարիչ |
Ծնողներ | հայր՝ Ռաֆիկ Խաչատրյան |
Պարգևներ և մրցանակներ |
Գարեգին Խաչատրյանը ծնվել է 17.9.1975[1], Երևանում, հայ քանդակագործ և Հայոց ազգային ազատագրական շարժման գործիչ Խաչառի՝ Ռաֆիկ Խաչատրյանի ընտանիքում[1]։ Քանդակագործ, ազատամարտիկ։ Ավարտել է Երևանի թիվ 14 գեղարվեստի ուսումնարանը (1992)[2]։ Ստեղծել է հիմնականում կերամիկական գործեր[3]։
«Ազգային լեգեոն» կամավորական ջոկատի և «Արծիվ-4» մահապարտ գումարտակի կազմում մասնակցել է Արցախյան պատերազմին։ Հետմահու պարգևատրվել է «Արիության մեդալով»։ 1989-1994 թթ. մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում մղված ռազմական գործողություններին. Հայաստանի Գորիսի (Շուռնուխ), Արցախի Մարտակերտի, Ասկերանի (Խոջալու, Բալլուջա) և Կուբաթլուի (Նովլու, Սեյթազ, Վերին Ջիբուկլու), Լաչինի (Գյուլիբերդ, Ղուշչուլար, Մալխալաֆ), Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին[2][3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.