ավստրիացի զինագործ From Wikipedia, the free encyclopedia
Գաստոն Գլոք (գերմ.՝ Gaston Glock, հուլիսի 19, 1929, Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն - դեկտեմբերի 27, 2023[1], Կլագենֆուրտ, Ավստրիա), ավստրիացի ինժեներ և ձեռնարկատեր, հրազեն արտադրող Glock ընկերության հիմնադիրը։
Գաստոն Գլոք գերմ.՝ Gaston Glock | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1929 |
Ծննդավայր | Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն |
Մահացել է | դեկտեմբերի 27, 2023[1] (94 տարեկան) |
Մահվան վայր | Կլագենֆուրտ, Ավստրիա |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Մասնագիտություն | ճարտարագետ, գյուտարար և դիզայներ |
Ամուսին | Հելգա Գլոք և Քեթրին Չիկոֆ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Բրիջիտ Գլոք, Գաստոն Գլոք Կրտսեր և Ռոբերտ Գլոք |
Գաստոն Գլոքը սկսել է վարագույրների քիվերի, ինչպես նաև ավստրիական բանակի համար դանակների արտադրությունից՝ լինելով նաև պոլիմերային նյութերի ոլորտում մասնագետ։ Մինչև 52 տարեկանը նա հրազեն չի նախագծել կամ արտադրել։ 1980 թվականին Գլոկը գնել է պոլիմերային բռնակներ և զինվորական դանակների պատյաններ ձուլելու մեքենա, որոնք պատրաստել է իր ավտոտնակում։ Միաժամանակ նա հավաքագրել է աշխատակիցների տեսախցիկների արտադրության արդյունաբերությունից, որոնք նաև իր պես հմուտ էին պոլիմերային բաղադրիչների արտադրության գործում։ Մեկ տարվա ընթացքում թիմը նախագծել է Glock 17 անվանումը ստացած ատրճանակը, որի շրջանակը պատրաստված էր պոլիմերից. այն 1981 թվականին ստացել է համապատասխան ավստրիական արտոնագիրը[2]։
Գլոկը մշակել և արտոնագրել է 9-միլիմետրանոց թեթև կիսաավտոմատ ատրճանակ, որը կարող է արձակել 18 կրակոց և հեշտությամբ լիցքավորվել։ Ատրճանակը հավատարիմ հետևորդներ է ձեռք բերել ամբողջ աշխարհի զինվորականների և ոստիկանների շրջանում[3]։
Տարիներ շարունակ զենքի վերահսկման ջատագովները քննադատում էին Գլոկին այն զենքերի հանրահռչակման համար, որոնք հեշտ էր թաքցնել, բայց նաև ավելի շատ զինամթերք էր տեղավորում, քան համեմատելի ատրճանակները[3]։
Գլոկը հազվադեպ էր արձագանքում զենքի վերահսկման ջատագովների քննադատությանը։ Նա նաև հրաժարվել էր միանալ զենք արտադրող այլ ընկերություններին, որոնք 2000 թվականին ստորագրել էին զենքի կամավոր վերահսկողության համաձայնագիր ԱՄՆ-ի կառավարության հետ[3]։
«Ֆորբս» ամսագիրը Գաստոն Գլոքի կարողությունը 2021 թվականին գնահատել է 1,1 միլիարդ դոլար (863 միլիոն ֆունտ ստեռլինգ)[3]։
Գլոքն առաջին անգամ ամուսնացել է Հելգա Գլոքի հետ. նրանք ունեցել են երեք երեխա՝ մեկ դուստր և երկու որդի[3]։ 2011 թվականին նա բաժանվել է Հելգայից և ամուսնացել Քեթրին Չիկոֆի (գերմ.՝ Kathrin Tschikof)՝ այն բուժքույրերից մեկի հետ, որոնք խնամում էին իրեն 2008 թվականին ստացած ուղեղի կաթվածից հետո[4]։ 2012 թվականին նա ստացել է երկրորդ կաթվածը[5]։
Գլոքն Ավստրիայում աջակցել է տարբեր բարեգործական կազմակերպությունների՝ նվիրաբերելով ավելի քան մեկ միլիոն եվրո[6][7][8]։
Մահացել է 2023 թվականի դեկտեմբերի 27-ին՝ 95 տարեկանում[9][10]։
1999 թվականի հուլիսին Գլոքի բիզնես գործընկեր Չառլզ Էվերտը (անգլ.՝ Charles Ewert), փորձելով թաքցնել Glock ընկերությունից միլիոնավոր յուրացումները, Գլոքին սպանելու նպատակով վարձել է ֆրանսիացի նախկին զինվորական վարձկան Ժակ Պեշյոյին (ֆր.՝ Jacques Pêcheur)։ Պեշյոն Լյուքսեմբուրգում գտնվող ավտոտնակում մուրճով հարձակվել է Գլոքի վրա[4]։ Գլոքը գլխին ստացել է յոթ հարված և կորցրել է մոտ մեկ լիտր արյուն, սակայն ինքն էլ է կարողացել երկու հարված հասցնել Պեշյոյին։ Ձախողված մահափորձի հետո Պեշյոն դատապարտվել է 17, իսկ Էվերտը, նրա ցուցմունքների հիման վրա, 20 տարվա ազատազրկման[11]։
2012 թվականին լույս է տեսել «Գլոք. ամերիկյան ատրճանակի վերելքը» (անգլ.՝ Glock: The Rise of America's Gun) գիրքը, որը նվիրված է Գլոքին և նրա ընկերությանը։ Ըստ The Wall Street Journal-ի հեղինակ Դանիել Հորանի (անգլ.՝ Daniel Horan)՝ գիրքը «գրավիչ հայացք է մեկ մարդու արտասովոր հաջողությանը»[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.