From Wikipedia, the free encyclopedia
«Գաւդեամուս» կամ «Գաուդեամուս իգիտուր» (լատին․՝ gaudeamus igitur – ցնծանք, ուրախանանք), ուսանողական լատիներեն երգ (հիմն)[1]։
Գաուդեամուս իգիտուր | |
---|---|
Տեսակ | commercium song? և խնջույքի երգ |
Gaudeamus igitur Վիքիպահեստում |
«Gaudeamus igitur» կոչվում է ըստ առաջին բառի կամ տողի։ Լատիներեն Vita brevis ars longa աֆորիզմի հարասությունն է, այդ պատճատով հայտնի է նաև որպես «De brevitate vitae» («Կյանքի վաղանցիկության մասին»)։ Թափառական ուսանողների լավագույն ստեղծագործություններից մեկն է[2]։
Երգը հայտնվել է XIII կամ XIV դարում կամ Հայդելբերգի, կամ Փարիզի համալսարանում (Սեբաստիան Բրանտը հիշատակել է 1267 թվականի «Gaudeamus igitur» խորագրով հիմնը)։
«Գաուդեամուսը» վերագրվում է վագանտների՝ միջնադարյան թափառող բանաստեղծների ու երգիչների պաշտամունքային երգերի ժանրին, որոնց թվում եղել են նաև ուսանողներ։
Դարեր շարունակ երգը փոխանցվել է բանավոր և այդ պատճառով էլ բազմաթիվ տարբերակներ կան։ «Գաուդեամուսի» տեքստն առաջին անգամ հրապարակվել է 1776 թվականին[3], իսկ 1781 թվականին թափառական գրող Քրիստիան Վիլհելմ Քինդլեբենը երգին տվել է այն ձևը, որը պահպանվել է մինչ օրս[1][4]։ Քինդլեբենի վկայությամբ՝ ինքն ստիպված է եղել երգի տեքստը զգալի փոփոխությունների ենթարկել, այդ թվում՝ գրաքննչական բնույթի.
Ես ստիպված էի փոխել այս հին ուսանողական երգը, քանի որ բանաստեղծական ձևը, ինչպես այս տեսակի երգերի մեծ մասում, վատ էր։ ...Շատ տողեր բոլորովին բաց են թողնվել․ դրանք, ըստ ակադեմիայի օրենքի, չէր կարելի երգել հրապարակայնորեն[3]։
Երգի նոտաներն առաջին անգամ հրապարակվել են «Lieder für Freunde der Geselligen Freude» (Leipzig, 1788) ժողովածուում։ «Գաուդեամուսի» այս տարբերակը ժողովրդականություն է վայելում նաև մեր օրերում, բայց միակը չէ. կա երգի ևս մեկ, ավելի վաղ տարբերակ, որը թվագրվում է 1717 թվականով և, ի տարբերություն նախորդի, կատարվում է մինոր լադով։
Երգն Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական հիմնն է[5]։
Ստորև ներկայացված է երգի լատիներեն տեքստի տարբերակներից մեկը և թարգմանությունն անգլերեն ու հայերեն։ Յուրաքանչյուր տան առաջին երկու և վերջին տողերը կատարվում են երկու անգամ։ Այսպիսով, յուրաքանչյուր տան տողերը կատարվում են հետևյալ կարգով․ I, II, I, II, III, IV, V, V։
Լատիներեն[6] | Անգլերեն | Հայերեն |
---|---|---|
Gaudeamus igitur, |
Let us rejoyce |
Արդ, եկե՛ք ցնծանք քանի դեռ երիտասարդ ենք, |
Ubi sunt, qui ante nos |
Where are they who, before us, |
Որտե՞ղ են աշխարհում մեզանից առաջ ապրողները, |
Vita nostra brevis est, |
Our life is brief |
Մեր կյանքը կարճ է, շուտով կավարտվի, |
Vivat Academia, |
Long live the academy! |
Կեցցե՛ համալսարանը, կեցցե՛ն պրոֆեսորները, |
Vivant omnes virgines |
Long live all girls, |
Կեցցե՛ն բոլոր չքնաղ և գրավիչ կույսերը, |
Vivat et respublica, |
Long live the state as well |
Կեցցե՛ մեր պետությունը և նրա իշխողը, |
Pereat tristitia, |
May sadness perish! |
Թող չքվի թախիծը, թող կորչեն մեր ցավերը, |
Quis confluxus hodie |
What a gathering | |
Vivat nostra societas, |
Long live our fellowship, | |
Alma Mater floreat, |
May our Alma Mater flourish, |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.