![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a5/Ganden_monastery.jpg/640px-Ganden_monastery.jpg&w=640&q=50)
Գանդեն
From Wikipedia, the free encyclopedia
Գանդեն (տիբեթերեն དགའ་ལྡན, վայլի dga' ldan), վանք Տիբեթի Լհասա քաղաքից 47 կմ արևելք գտնվող Վանգբուր լեռան վրա, բուդդայական ամենամեծ վանքերից մեկը և Տիբեթական բուդդիզմի հայտնի գելուգ դպրոցի համալսարանը, ինչպես նաև ուխտատեղի։ Վանքի վանահայրն է Գանդեն Տրիպան՝ գելուգ դպրոցի պաշտոնական ղեկավարը։ «Գելուգ» անունը «Գանդեն լուգ» անվանման հապավումն է, որը նշանակում է «Գանդենի ավանդույթ»[1]։ Նախկինում Գանդենը եղել է երեք պետական մենաստաններից մեկը։ Գանդեն անունը տիբեթերեն սանսկրիտից թարգմանաբար նշանակում է Տուշիտա՝ Բուդդա Մայտրեի լեգենդար օթևանը։ Գտնվում է 4500 մ բարձրության վրա։
Արագ փաստեր Գանդեն དགའ་ལྡན, Երկիր ...
Գանդեն དགའ་ལྡན | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Թեմ | գելուգ |
Հիմնադիր | Ցոնգկապա |
Հիմնադրման թվական | 1409 թվական |
Վերջին վանահայր | Գանդեն Տրիպա |
Կարգավիճակ | գործող վանք |
![]() | |
![]() |
Փակել