From Wikipedia, the free encyclopedia
Ներկայումս ԱՄՆ-ում գործող գաղտնի տեղեկատվության դասակարգման համակարգը սահմանվել է նախագահ Բարաք Օբամայի՝ 2009 թվականին արձակած №13526 հրամանով։ Այն փոխարինել է տեղեկատվության գաղտնիացման ոլորտում նախկինում գործող նորմատիվ ակտերին[1]։ №13526 հրամանը սահմանում է ԱՄՆ կառավարության, նրա աշխատակիցների և կապալառուների կողմից ստեղծված տեղեկատվության, ինչպես նաև իշխանության այլ մարմիններից ստացված տեղեկատվության դասակարգման համակարգը, գաղտնիացման կարգը, գաղտնազերծումն ու մշակումը[1]։
ԱՄՆ-ում տեղեկատվության գաղտնիության աստիճանը գնահատելիս կիրառվում է «information sensitivity» (տեղեկատվության զգայունակություն) եզրը, որը նշանակում է վնասի մակարդակը, որը կարող է տվյալ տեղեկատվության բացահայտումը պատճառել ԱՄՆ ազգային անվտանգությանը։ ԱՄՆ-ում կա տեղեկատվության գաղտնիության 3 մակարդակ՝ ըստ աճման՝ «Confidential» («կոնֆիդենցիալ»), «Secret» («գաղտնի») и «Top Secret» («հույժ գաղտնի»)[2]։
ԱՄՆ օրենսդրության մեջ պետական գաղտնիքի վերաբերյալ չկա միասնական օրենք, ինչպես Մեծ Բրիտանիայի (Օրենք պետական գաղտնիքի մասին (1989), Կանադայի (Security of Information Act), Նոր Զելանդիայի (The Official Secrets Act 1951), Հնդկաստանի (Official Secrets Act) և այլ երկրների օրենսդրություններում է, թեև ԱՄՆ-ի՝ լրտեսության մասին օրենքում նմանատիպ նորմեր կան։ Այդ պատճառով ԱՄՆ-ում գաղտնի տեղեկատվության հրապարակումը, ճիշտն ասած, անօրինական չէ։ Օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահները, հաճախ են լրագրողներին գաղտնի տեղեկատվություն «տրամադրել»[3][4][5][6]։ ԱՄՆ կոնգրեսը բազմիցս հակադրվել է այնպիսի օրենքի ընդունմանը, որը կարգելեր ընդհանուր առմամբ գաղտնի տեղեկատվության բացահայտումը։ Փոխարենը ԱՄՆ-ում գործում է քրեական պատասխանատվության ենթարկող օրենքների «պատառիկային» համակարգ, որը կիրառվում է միայն հատուկ տեսակի գաղտնի տեղեկատվության հրապարակման դեպքում, այն էլ միայն որոշակի հանգամանքներում։ Դատական գործընթացներում, այդ թվում՝ լրտեսության դատական գործերում, հազվադեպ չէին իրավիճակները, երբ դատավորները որոշում էին կայացնում յուրաքանչյուր փաստաթղթի համար, թե որքան իրավաչափ է այն դասակարգել որպես «գաղտնի»։ Բացի այդ, օրենքով տեղեկատվությունը չի կարող գաղտնիացվել, որպեսզի քողարկի անօրինական գործունեությունը․ տեղեկատվությունը կարող է գաղտնիացվել միայն ազգային անվտանգության նկատառումներով։
№13526 հրամանի համաձայն՝ տեղեկատվությունը համարվում է գաղտնի, եթե այն կրում է հետևյալ 3 նշումներից մեկը՝ «կոնֆիդենցիալ», «գաղտնի», և «հույժ գաղտնի»։ Այսպիսի նշումներ չունեցող տեղեկատվությունը կոչվում է «չդասակարգված տեղեկատվություն»[1]։ «Գաղտնիազերծված տեղեկատվություն» եզրը կիրառվում է այն տեղեկատվության վերաբերյալ, որից հանվել է գաղտնիության կնիքը։ «Գաղտնիության մակարդակն իջեցվել է» եզրը (անգլ.՝ downgraded) վերաբերում է այն տեղեկատվությանը, որը գաղտնիության ավելի ցածր մակարդակ ունի, սակայն շարունակում է գաղտնի մնալ։ Շատ կառավարական փաստաթղթերի գաղտնիության մակարդակն ավտոմատ իջնում է, իսկ որոշ ժամանակ անց էլ գաղտնազերծվում է։
Գաղտնիության կնիք ունեցող տեղեկատվության վերաբերյալ, որի տարածումը սահմանափակ է, ԱՄՆ կառավարությունը ևս կիրառում է եզրույթներ․
Բացի այդ, ԱՄՆ Զինված ուժերում սահմանափակ հասանելիություն ունեցող փաստաթղթերի համար կիրառվում են հետևյալ նշումները՝
Այն դեպքերում, երբ ոչ գաղտնի բնույթի փաստաթղթերը տարածվում են փակ տեքստով, «կոնֆիդենցիալ» կնիքից հետո դրանց վրա դրվում է RUUP (Regrade Unclassified Upon Receipt ֊ «Ստանալուն պես համարել ոչ գաղտնի») կամ EFTO (Encrypt For Transmission Only ֊ «Կոդավորված է միայն տարածման համար») նշումը[2]։
Տեղեկատվության տարածման սահմանափակումների պատճառներից են ռազմական տեխնոլոգիաների և երկակի նշանակության տեխնոլոգիաների արտահանման վերահսկողությունը, անձնական կյանքի անձեռնմխելիության քաղաքականությունը, դատարանի որոշումները, ընթացիկ քրեական հետաքննությունները, ինչպես նաև ազգային անվտանգության հարցերը։ Այն տեղեկատվությունը, որը երբեք գաղտնի չի եղել, տվյալ ոլորտի մասնագետները երբեմն անվանում են «բաց աղբյուր»։ «Հասարակական անվտանգության համար կարևոր» եզրը «իրավապահ մարմինների համար» տեղեկատվության նման վերաբերվում է այն տեղեկատվությանը, որը կապված է հանրային անվտանգության ծառայությունների հետ (իրավապահ, հրշեջ և շտապ բժշկական օգնության մարմինները)։ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Փիթեր Գելիսոնի կարծիքով ԱՄՆ կառավարությունը թողարկում է ավելի շատ գաղտնի, քան ոչ գաղտնի տեղեկատվություն[7]։
ԱՄՆ կառավարությունը տեղեկատվությունը գաղտնի է դարձնում՝ կախված, թե որքան վնաս կարող է հասցնել տվյալ տեղեկատվության չարտոնված հրապարակումն ազգային անվտանգությանը։ Ընդ որում որոշակի մակարդակի գաղտնի տեղեկատվությանը մուտք ունենալը չի նշանակում, որ մուտքի իրավունք ունեցող աշխատակիցը կարող է ծանոթացած լինել գաղտնիության տվյալ մակարդակի բոլոր փաստաթղթերին։ Օրինակ՝ ամերիկյան բոլոր ռազմական օդաչուները պետք է «կոնֆիդենցիալ» մակարդակի փաստաթղթերի մուտք ունենան, սակայն նրանք կարող են մուտք ստանալ միայն կոնկրետ հանձնարարության հետ կապված փաստաթղթերին։ Գոյություն ունի նաև գաղտնի տեղեկատվության հասանելիության լրացուցիչ մակարդակների համակարգ։ Օրինակ, «կոնֆիդենցիալ//COMINT» (S-SI) նշումով փաստաթղթին մուտք կարող է ստանալ միայն այն աշխատակիցը, որը մուտք ունի նաև «գաղտնի» և ավելի բարձր մակարդակների փաստաթղթերին և որը, բացի այդ, լրացուցիչ մուտք ունի նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության նյութերին։
Հույժ գաղտնի տեղեկատվությունը (անգլ.՝ Top Secret) գաղտնիության ամենաբարձր մակարդակն է․ բացահայտման դեպքում տվյալ տեղեկատվությունը կարող է վտանգ սպառնալ ազգային անվտանգությանը[1]։ ԱՄՆ-ում մոտ 1.4 մլն մարդ մուտք ունի հույժ գաղտնի տեղեկատվությանը[8]։
Գաղտնի տեղեկատվությունը (անգլ.՝ Secret) գաղտնիության երկրորդ մակարդակն է։ Բացահայտման դեպքում կարող է «լուրջ վնաս» հասցվել ազգային անվտանգությանը[1]։ ԱՄՆ կառավարության փաստաթղթերի մեծ մասը պատկանում է այս մակարդակին։
Կոնֆիդենցիալ տեղեկատվությունը (անգլ.՝ Confidential) կառավարական տեղեկատվության ամենացածր մակարդակն է։ Ազգային անվտանգությանը «վնաս կհասցվի», եթե հրապարակվի[1]։
«Չդասակարգված տեղեկատվությունը» (անգլ.՝ Unclassified) գաղտնիության պաշտոնական կատեգորիա չի համարվում, այլ այդպիսին է լռելյայն։ Ոչ գաղտնի տեղեկատվությունը կարող է երբեմն հրապարակման սահմանափակումներ ունենալ, օրինակ՝ «կարևոր է, սակայն ոչ գաղտնի» (անգլ.՝ SBU) կամ «միայն ծառայողական օգտագործման» (անգլ.՝ FOUO) կատեգորիաների տեղեկատվությունը։ Երբ ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը բարձրացրեց ահաբեկչական սպառնալիքի մակարդակը, ԱՄՆ իրավապահ մարմինների տեղեկագրերը սկսվեցին դասակարգվել որպես «U//LES» (անգլ.՝ "Unclassified - Law Enforcement Sensitive"՝ «բաց տեղեկատվություն՝ կարևոր իրավապահ մարմինների համար»)։ Այս տեղեկատվությունը պետք է տարածվի միայն իրավապահ մարմիններում (շերիֆներ, ոստիկանություն և այլն), սակայն քանի որ այն գաղտնի չի համարվում, երբեմն հրապարակվում է ԶԼՄ-ներում։ Գաղտնի չհամարվող տեղեկատվությունը, որը սակայն ԱՄՆ կառավարությունը համարում է, որ ենթարկվում է ԱՄՆ տեղեկատվության ազատության մասին օրենքին, հաճախ դասակարգվում է որպես U//FOUO (անգլ.՝ Unclassified—For Official Use Only՝ «բաց, սակայն միայն ծառայողական օգտագործման համար»)։ Ի հավելումն FOUO կատեգորիայի՝ տեղեկատվությունը կարող է նաև դասակարգվել՝ կախված նրա տարածման հասանելիությունից (օրինակ՝ «Distribution D» տեղեկատվությունը կարող է տրվել միայն կապալային կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնց ցանկը հաստատել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը)[9]։ Բացի այդ, NOFORN նշումը (որը նշանակում է «ոչ օտարերկրյա քաղաքացիների համար») օգտագործվում է ցանկացած տեղեկատվության համար, որը չի կարող տարածվել այն անձանց շրջանում, որոնք ԱՄՆ քաղաքացիներ չեն։ Արտահանման վերահսկողության վերաբերյալ փաստաթղթերը, որոնք կարգավորվում են ԱՄՆ օրենսդրությամբ, ևս որոշակի նշումներ ունեն։
Եվ Վերջապես, տեղեկատվության գաղտնիության մակարդակը կարող է բարձրացվել՝ նրա հավելման արդյունքում։ Օրինակ՝ զենքի կոնկրետ տեխնիկական բնութագրիչները կարող են դասակարգվել որպես «կոնֆիդենցիալ», սակայն տվյալ համակարգի բոլոր տեխնիկական բնութագրիչներն ամփոփոխ փաստաթուղթը կարող է «հույժ գաղտնի» կարգավիճակն ունենալ։ ԱՄՆ կառավարությունում ժամանակի ընթացքում աճում է լրացուցիչ սահմանափակումներով բաց տեղեկատվության օգտագործումը[10]։
2005 թվականի սեպտեմբերին Արխիվների և փաստաթղթավորման ազգային վարչության տեղեկատվական անվտանգության բյուրոյի տնօրեն Ջ․ Ուիլյամ Լեոնարդը հայտարարել է․
9/11 կոմիտեի եզրահանգումներից մեկն այն էր, որ «կառավարությունը չափազանց շատ գաղտնիքներ է պահում։ Այս խնդիրը լուծելու համար Կոմիտեն խորհուրդ է տալիս «փոխարինել գործակալությունների այն մշակույթը, որ նրանք ունեն հարկատուների հաշվին հավաքած տեղեկատվություն, այնպիսի մշակույթով, որտեղ այս կազմակերպությունները զգում են, որ իրենք պարտավոր են․․․ հարկատուներին վերադարձնել իրենց ներդրումները՝ այդ տեղեկատվությունը հասանելի դարձնելով»»[11]։
ԱՄՆ կառավարությունը բաց տեղեկատվության տարբեր տեսակների համար օգտագործում էր ավելի քան 100 նշաններ և այս առումով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը 2008 թվականի մայիսի 9-ին հատուկ հուշագիր թողարկեց, որտեղ նախկինում գոյություն ունեցող եզրերի փոխարեն ներդրվեց նոր միասնական կատեգորիա՝ «վերահսկվող բաց տեղեկատվություն» (անգլ.՝ Controlled Unclassified Information, CUI)։ CUI կատեգորիան և նրա ենթակատեգորիաները պետք է գործադիր իշխանության մարմիններում կիրառվեն ոչ գաղտնի տեղեկատվության նույնականացման համար, որի վրա չի տարածվում №12958 հրամանը կամ Ատոմային էներգիայի մասին օրենքը (1954), սակայն այդուհանդերձ անհրաժեշտ է վերահսկողություն սահմանել դրա տարածման վրա։ CUI կատեգորիան պետք է փոխարինի այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են «միայն ծառայողական օգտագործման համար»-ը (FOUO), «կարևոր է, սակայն ոչ գաղտնի»-ն (SBU), «իրավապահ մարմինների համար»-ը (LES)[12][13]։
Նախագահական հուշագիրը Արխիվների ազգային վարչությանը նշանակեց նաև որպես գործավարությունում CUI կոնցեպտի ներդրման պատասխանատու[14]։
2008 թվականի մայիսի 9-ի հուշագիրը չեղարկվեց 2010 թվականի նոյեմբերի 4-ին նախագահ Բարաք Օբամայի №13556 հրամանով։ Այդ հրամանով ԱՄՆ բոլոր կառավարական հաստատությունների համար պետք է ինչպես գաղտնի, այնպես էլ բաց տեղեկատվության դասակարգման ծրագիր ստեղծվի[15]։
ԱՄՆ կոնգրեսը ևս քայլեր ձեռնարկեց այդ խնդիրը լուծելու համար, սակայն ապարդյուն։ Կոնգրեսի ներկայացուցչական պալատը 2009 թվականի մարտի 17-ին ընդունեց Reducing Information Control Designations Act (HR 1323) ակտը, որը փոխանցվեց քննարկման Սենատի կառավարական գործերի և ազգային անվտանգության կոմիտեին։ Քանի որ Սենատի կոմիտեն ոչ մի գործողություն չձեռնարկեց այդ օրինագծի ուղղությամբ, իսկ դրա քննարկումը հետաձգվեց Կոնգրեսի հաջորդ նիստեր, մինչ այժմ ԱՄՆ-ում չկա դաշնային օրենք, որը կարգավորում է գաղտնի և ոչ գաղտնի տեղեկատվության կարգավիճակները[16]։
Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և ընթացքում ԱՄՆ-ում գործում էր գաղտնիության «սահմանափակ մուտք» կատեգորիան (անգլ.՝ restricted), որը մի մակարդակ ցածր է, քան «կոնֆիդենցիալը»։ Այս կատեգորիան այլևս չի կիրառվում ԱՄՆ-ում, սակայն պահպանվում է մի շարք այլ երկրներում և ՆԱՏՕ-ում։ Ներկայումս ԱՄՆ կառավարությունը որոշում է այլ երկրների կառավարություններից ստացած տեղեկատվությունների գաղտնիության մակարդակը՝ Traffic Light պրոտոկոլի կիրառման կանոնակարգին համապատասխան[17]։
№13526 հրամանը, որն ԱՄՆ-ում տեղեկատվության գաղտնիացման իրավական հիմքն է, փաստում է, որ «տեղեկատվությունը կարող է դասակարգվել գաղտնի 3 մակարդակներից մեկով», որոնցից բարձրագույն մակարդակը «հույժ գաղտնի»-ն է։ Միևնույն ժամանակ այս հրամանը նախատեսում է տեղեկատվության հատուկ մուտքի ծրագրեր, որոնք պահանջում են անվտանգության լրացուցիչ միջոցներ[1]։ ԱՄՆ օրենսդրությունը տեղեկատվության մուտքի վերաբերյալ հատուկ որոշումներ ունի՝ կապված ծածկագրության և միջուկային էներգետիկայի հետ[18]։
ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի կազմակերպած գաղտնի տեղեկատվության հոսքից հետո ԱՄՆ-ում ձեռնարկվում են մի շարք միջոցառումներ գաղտնի տեղեկատվության մուտքի խստեցման ուղղությամբ։ Ինչպես 2013 թվականի ամռանը հայտարարեց ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Էշթոն Քարթերը, Պենտագոնում նախատեսվում է գործարկել այսպես կոչված «երկու անձանց կանոնը», երբ գաղտնի փաստաթուղթը հասանելի կլինի աշխատակցին միայն հատուկ ծառայության մյուս աշխատակցից համապատասխան թույլտվությունն ստանալուց հետո։ Անվտանգության պահպանության նմանատիպ կարգ գործում է մասնավորապես ամերիկյան ռազմական միջուկային օբյեկտներում[19]։
Փաստաթղթերի գաղտնիացման ժամանակ, ԱՄՆ կառավարության կողմից լիազորված անձը կամ մարմինը, որը կարող է որոշել գաղտնիության մակարդակը և փաստաթղթերի գաղտնիացման պատճառը, ի սկզբանե որոշում է գաղտնիության համապատասխան մակարդակը, ինչպես նաև պատճառը՝ ըստ որի տվյալ տեղեկատվությունը պետք է գաղտնիացվի։ Որոշվում է նաև, թե երբ և ինչպես պետք է այդ փաստաթուղթը գաղտնազերծվի և փաստաթղթի վրա դրվում է համապատասխան նշում։ Գաղտնիացման պատճառները և գաղտնիացվող տեղեկատվության նկատմամբ կիրառվող պահանջները նկարագրված են նախագահի №13526 (մաս 1) հրամանում[1]։
Կառավարության գաղտնի փաստաթղթերի ճնշող մեծամասնությունը ստեղծվում են որպես «ամբողջությամբ գաղտնի»։ Օրինակ, եթե գաղտնի փաստաթղթի մեկ էջը դրվում է 100 էջանոց ոչ գաղտնի տեղեկատվության հետ, ապա այդ փաստաթուղթն ամբողջությամբ դառնում է գաղտնի։ Գաղտնիացման կանոնները (հաճախ արհամարհվում են) նախատեսում են, որ փաստաթղթի յուրաքանչյուր պարբերություն պետք է նշում ունենա՝ U (Unclassified) — չդասակարգված տեղեկատվություն, C (Confidential)՝ «կոնֆիդենցիալ», S (Secret)՝ «գաղտնի», և TS (Top Secret)՝ «հույժ գաղտնի»։ Այսպես, բերված օրինակում միայն մեկ պարբերություն պետք է կրի գաղտնի նշումը։ Եթե պարբերությունը գրված է 2 էջի վրա, ապա գաղտնի նշումը պետք է դրվի էջի վերևում և ներքևում[20]։
2008 թվականին Ազգային հետախուզության վարչության տնօրենի կողմից պատրաստած ակնարկում ԱՄՆ հետախուզական միության տարբեր ներկայացուցիչների մոտ նկատվում են գաղտնիացման քաղաքականության մոտեցումների էական տարբերություններ։ Մասնավորապես, ակնարկում նշված է․ «ազգային անվտանգության» սահմանումը և թե ինչ է իրենից ներկայացնում հետախուզությունը, և այդպիսով, թե ինչը պետք է գաղտնիացվի, պարզ չէ․․․ Ինչպես հայտնի է գաղտնիացման տարբեր ուղեցույցներում չկա ո՛չ գաղտնիության մակարդակի ընդհանուր հասկացություն, ոչ էլ հաջորդական ցուցումներ այն մասին, թե ինչ են իրենցից ներկայացնում ազգային անվտանգությանը հասցված «վնասը», «լուրջ վնասը» կամ «բացառիկ լուրջ վնասը»․․․ Տարբեր տեսակետներ կան գաղտնիության մակարդակների որոշման վերաբերյալ»[21]։ Ակնարկում համապատասխան մարմիններին խորհուրդ է տրվում հստակ նշել տեղեկատվության գաղտնիացման հիմքը, օրինակ՝ որոշել, թե արդյոք կրիտիկական է տեղեկատվության փաստացի բովանդակությունը, դրա աղբյուրը, մեթոդը, որի օգնությամբ այն վերլուծվել է, դրա ստացման ամսաթիվն ու վայրը։ Ընթացիկ քաղաքականությունը պահանջում է, որ տեղեկատվությունը գաղտնիացնող մասնագետը նշի գաղտնիացման հիմքերը և ոչ թե այն, թե ինչ է արել փաստացի[22]։
Գաղտնի և այլ կոնֆիդենցիալ տեղեկատվության հետ կապված աշխատանքի գործընթացային պահանջներ | ||||||||||||||||||||||||||||
|
Գաղտնիացվող փաստաթուղթը նշվում է «1.4» թվով, որին հետևում է մեկ կամ մի քանի տառ («a»-ից մինչև «h»՝ կախված թեմատիկ բովանդակությունից)[1].
Եթե Միացյալ Նահանգները ցանկանում են երկկողմանիորեն (կամ բազմակողմանիորեն) կիսվել գաղտնի տեղեկատվությամբ որևէ երկրի հետ, ում հետ համաձայնագիր են կնքել գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին, տվյալ տեղեկատվությունը նշվում է «REL TO USA» գրառմամբ և ստացող երկրի 3 տառանոց գաղտնագրով։ Օրինակ, եթե ԱՄՆ-ն ցանկանում է գաղտնի տեղեկատվություն փոխանցել Կանադայի կառավարությանը, փաստաթղթի վրա կնշվի «REL TO USA, CAN»։ Կա նաև գաղտնի տեղեկատվություն, որը փոխանցվում է կազմակերպությունների կամ մի խումբ երկրների, օրինակ՝ ՆԱՏՕ-ին կամ UKUSA-ին։ Այդ երկրները/կազմակերպությունները պետք է պահպանեն ստացած փաստաթղթերի գաղտնիության սկզբնական մակարդակը[23]։
Մեծ յոթնյակի երկրների պետական հաստատությունների և ընկերությունների միջև կոնֆիդենցիալ տեղեկատվության փոխանակման համար մշակվել է հատուկ պրոտոկոլ՝ «Traffic Light»-ը[17][24]։ Այս պրոտոկոլը ներկայումս ավելի քան 30 երկրներում տեղեկատվության պաշտպանված փոխանակման հիմք է հանդիսանում։ Պրոտոկոլը նախատեսում է տեղեկատվության գաղտնիության 4 մակարդակ՝ «կարմիր», «դեղին», «կանաչ» և «սպիտակ»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.