From Wikipedia, the free encyclopedia
Գաղտնի կաբինետ (իտալ.՝ Gabinetto Segreto) Նեապոլի ազգային հնագիտական թանգարանում, էրոտիկ արվեստի աշխարհի ամենահին թանգարանը։ Այնտեղ հիմնականում ներկայացված են Պոմպեյից և Հերկուլանումից հայտնաբերված ցուցանմուշներ[Ն 1]:
Գաղտնի կաբինետ | |
---|---|
Տեսակ | արվեստի ժողովածու և էրոտիկ արվեստի թանգարան |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Նեապոլ |
Կազմված է | հնագիտական գտածո և էրոտիկա |
Կայք | mann-napoli.it/gabinetto-segreto/(իտալ.) |
Պոմպեյից հայտնաբերված գտածոները, ցնցելով ողջ Եվրոպան, դարձան Լուսավորության դարաշրջանի ամենախոշոր հնագիտական գտածոները և վերականգնեցին գեղարվեստական շրջանակների մոտ արվեստի բնագավառում կլասիցիստական ուղղության նկատմամբ հետաքրքրությունը։ Կլասիցիզմի ռացիոնալ չոր էսթետիկան չէր համապատասխանում Պոմպեյից հայտնաբերված գտածոներին, հատկապես հասարակաց տների տարածքից հայտնաբերված գտածոներին։ Ցուցադրության համար «անհարիր» ցուցանմուշներ էին Պրիապոսի ֆրեսկոները և գրվածքները, Սոդոմիայի և զոոֆիլիայի պատկերներով քանդակները, առնանդամներով ֆալլոսյան արձանները և այլն։
Գիտնականները չգիտեին, թե ինչ անել պոմպեյան «պոռնոգրաֆիայի» հետ, քանի դեռ հարցը չէր լուծվել 1819 թվականին Սիցիլիայի թագավոր Ֆրանցիկոս I-ի կողմից։ Նա այցելել էր Պոմպեյ կնոջ և դստեր ուղեկցությամբ։ Միապետը այնքան էր զայրացել հայտնաբերված գտածոների հետ կապված, որ հրամայեց այդ «կռապաշտական» իրերը տեղափոխել մայրաքաղաք և փակել Գաղտնի կաբինետում։ 1849 թվականին կաբինետի դուռը աղյուսով փակվեց։ Սակայն որոշ ժամանակ անց այնտեղ մուտքը բացվեց՝ «տարեց և վարքի բարձր ցուցանիշներով» մարդկանց համար։
Պոմպեյի ֆրեսկոները, որոնք չէին ենթարկվել ապամոնտաժման, սակայն վիրավորում էին հանրային բարոյականությանը, ծածկվեցին հաստ վարագույրներով, որոնք թույլատրվում էին բարձրացնել միայն վճարի պարագայում, այն էլ միայն արական սեռի ներկայացուցիչների համար։ Այդ երևույթ պահպանվեց ընդհուպ մինչև 1960-ական թվականները։ 1960-ական թվականների վերջին փորձ կատարվեց «ազատականացնելու» ցուցադրությունը և Գաղտնի կաբինետը վերածելու հանրային թանգարանի։ Սակայն պահպանողականների կողմից այն չեղարկվեց։ Կաբինետը բաց եղավ հասարակության համար միայն կարճ ժամանակով։
Գաղտնի կաբինետը, որպես ցենզուրայի դրսևորման արդյունք, ընդունվեց ոչ միանշանակորեն, իսկ նրա պարունակությունը առաջ քաշեց մի շարք խոսակցություններ։ 2000 թվականին այն վերջնականապես բացվեց հասարակության չափահաս զանգվածների համար։ Անչափահասները կարող են այցելել թանգարան, միայն ծնողների թույլտվությունից հետո։ 2005 թվականին Գաղտնի կաբինետի հավաքածուն ամբողջությամբ հանձնվեց Նեապոլի ազգային հնագիտական թանգարանին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.