From Wikipedia, the free encyclopedia
«Գաղտնիքների գանձարան[1]» (պարսկերեն՝ مخزنالاسرار, ռուսերեն օգտագործվում է անվանման բնօրինակը՝ Сокровищница тайн, «Մախազան ալ-ասրար»), պարսկական պոեզիայի դասական Նիզամի Գյանջևիի առաջին պոեմը, նրա «Խամսե» հավաքածուից, գրված 1173 և 1179 թվականների միջև (այլ տվյալներով՝ 1166 թվականին կամ դրանից ավելի շուտ[2]) պարսկերեն լեզվով։ Ստեղծագործությունը նվիրված է տիրակալ Երզնկայի Ֆահր ադ-դին Բահրամ-շահին (1155-1218)։ Պոեմը բաղկացած է 2260 մասնավիներից, գրված է «սարի» չափով[3]։
Գաղտնիքների գանձարան | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պոեզիա և masnavi? |
Հեղինակ | Նիզամի Գյանջևի |
Բնագիր լեզու | պարսկերեն |
Գրվել է | 1173 և 1179 |
Հաջորդ | Խոսրով և Շիրին |
Treasury of Mysteries |
«Գաղտնիքների գանձարան»-ը վերաբերվում է դիդակտիկ-փիլիսոփայական ժանրին[1], այն կարելի է դասել նաև միստիկ-ասկետական ուղղությանը[4]։ Պոեմը գրվել է Սանայի (մահացել է 1131 թվականին) «Ճշմարտության այգին» մոնումենտալ պոեմի ազդեցության տակ[5]։ Ստեղծագործությունը բաղկացած է ներածությունից և քսան գլուխներից (զրույցներ), ընդ որում յուրաքանչյուր հաջորդ զրույցը բխում է նախորդի իմաստից։ Զրույցները պատկերազարդված են առակներով[1]։
Յուրաքանչյուր գլուխ ավարտվում է ապաթարցով (դիմումով), իրեն գրողին, որը պարունակում է նրա գրական կեղծանունը[6]։
Բանաստեղծությունների բովանդակությունը նշված է յուրաքանչյուր գլխի վերնագրում և գրված է տիպիկ հոմիլետիկական ոճով[6]։ «Գաղտնիքների գանձարանը» գրված է բարձր հռետորական ոճով, այն չի համարվում ռոմանտիկ էպիկական պոեմ, դրա նպատակն է անցնել արքունական աշխարհիկ գրականության սահմանները[6]։ Այս ստեղծագործությամբ Նիզամին շարունակեց պարսկական պոեզիայում Սանահիի կողմից բացված ուղղությունը, որը շարունակվում էր շատ պարսիկ գրողների կողմից, իսկ դրանցից առաջատարը համարվում էր Աթթարը[6]։
Նիզամին քարոզում էր իդեալական կենսակերպը, դրանով գրավելով իր ընթերցողների, բարձր սոցիալական դրության մարդկանց ուշադրությունը, ինչպես նաև գրում է այն մասին, որ մարդը պետք է մտածի նաև իր հոգևոր ճակատագրի մասին[6]։ Մի քանի գլուխներում Նիզամին անդրադառնում է թագավորների պարտականություններին, բայց ընդհանուր առմամբ ավելի շատ անդրադառնում է ամբողջ մարդկությանը, քան իր արքունական հովանավորներին[6]։
«Գաղտնիքների գանձարանի» առաջին զրույցը նվիրված է Ադամի[1] արարմանը և զարգանում է Ղուրանին ու իսլամական ավանդույթներին համապատասխան։ Այնուամենայնիվ զրույցը ներթափանցված է մարդու կողմից աշխարհի նկատմամբ գերիշխանության գաղափարներով, այնտեղ արտացոլված են նաև աշխարհի խնդիրների հանդեպ մարդու պատկերացումները։ Պոեմի երկրորդ զրույցը նվիրված է արդարադատության պահպանմանը, Նիզամին խորհուրդ է տալիս տիրակալին, լինել խոնարհ և հոգ տանել հոգևոր արժեքների մասին, արդարադատության հասնելու համար[1]։ Երրորդ զրույցում խոսվում է կյանքի խեղաթյուրվածության և այն ժամանակի դժվարությունների մասին, որոնցում ապրել է հեղինակը[1]։ Այնուհետև դրվում են կարևոր փիլիսոփայական հարցեր, ծերության, մարդու և կենդանիների փոխհարաբերությունների և այլնի մասին[1]։
«Գաղտնիքների գանձարանում» արտացոլված են սուֆիական ավանդույթները, խորհրդանիշերը և պատկերները։ Այսպիսով Նիզամին արտահայտել է, թե ինչպես է վարդի (գոլ կամ գուլ[7]) պատկերը ընկալվում միջնադարյան Պարսկաստանի մարդկանց պատկերացումներում[8]։ Իսլամական ավանդությունում վարդը կապակցվում է Մուհամմադ մարգարեի հետ, ինչը բազմաթիվ ձևերով արտահայտվում է կրոնական տեքստերում և գեղարվեստական ստեղծագործություններում։ Վարդերը, որոնք աճեցվում էին Իրանում հնագույն ժամանակներից[9][10], համարվում էին միջնադարյան պարսկական պարտեզի կարևոր բաղկացուցիչ մասը։ Վարդը համարվում էր արքայական ծաղիկ և գեղեցկության խորհրդանիշ։ 12-րդ դարից սկսած վարդը դարձավ պարսկական ավանդույթների առեղծվածային խորհրդանիշը, որով տոգորված է պարսկական կրոնական մտածելակերպը և գրական մշակույթը[8]։ Պարսկական պոեզիայի բովանդակային կառուցվածքում, վարդի նկատմամբ սոխակի սերը խորհրդանշում է առեղծվածային հոգու ձգտումը աստվածայինի[11][12]։ «Գաղտնիքների գանձարանում» Նիզամին բացահայտեց վարդի առեղծվածային խորհրդանիշը երկու արքունական բժիշկների մրցապայքարում։ Թեև Նիզամիի պատմած առակը ցուցադրում է հոգեբանական ներշնչման ուժը, վարդի բուրմունքի առեղծվածային բնույթը ծառայում է որպես փոխաբերություն, ինչպես Նիզամիի պոեմում, այնպես էլ միջնադարյան պարսկական պոեզիայի դասական տեքստերում[13]։
Հայտնի են պոեմի շուրջ 50 ընդօրինակումներ Արևելքի տարբեր գրականություններում, պարսկերեն լեզվով ամենաշատ ընդօրինակումները կատարվել են Հնդկաստանում[1]։
Պոեմը ռուսերեն են թարգմանել Կոնստանտին Լիպսկերովը և Սերգեյ Շերվինսկին։ Ռուսերեն լեզվով ամբողջական բանասիրական արձակ թարգմանությունը իրականացվել է Ռ. Ալիևի կողմից։
«Գաղտնիքների գանձարանը» ադրբեջաներեն են թարգմանել 20-րդ դարի այնպիսի գրողներ ինչպիսիք են Սուլեյման Ռուստամը, Աբբասալի Սարովլին և Խալիլ Ռզա Ուլութուրքը։
Պոեմն անգլերեն է թարգմանել Հոլամ Խ. Դարաբը 1945 թվականին[14]։ Պոեմի առանձին հատվածներ բելոռուսերեն են թարգմանել Ալես Բաչիլոն և Գրիգորի Նեհայը[15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.