Գաղութ (կենսաբանություն)
From Wikipedia, the free encyclopedia
Կենսաբանական գաղութ (լատին․՝ colonia), վերաբերում է նույն տեսակի օրգանիզմների, որոնք միմյանց հետ են ապրում առավեալպես փոխշահավետ պայմանների, օրինակ՝ ավելի լավ պաշտպանության համար։ Որոշ միջատներ՝ մրջյունները, մեղուները, ապրում են միայն գաղութներով։
Մանրէների գաղութներ, միկրոօրգանիզմների որևէ տեսակի (բակտերիաներ, խմորասնկեր) անզեն աչքով տեսանելի կուտակումները սննդամիջավայրում (հատկապես պինդ), որոնք ենթադրաբար առաջացել են միևնույն բջջից[1]։ Գաղութների ձևը, գունավորումը պայմանավորված են տվյալ միկրոօրգանիզմի մորֆոֆիզիոլոզիական առանձնահատկություններով, արտաքին միջավայրի պայմաններով, սննդամիջավայրի բաղադրությամբ (մսապեպտոնային ագար են)։ Նշված հատկանիշներն օգտագործվում են միկրոօրգանիզմների տեսակի նկարագրման և դասակարգման համար։ Բնական պայմաններում մանրէների գաղութներ. կարող են առաջանալ սննդանյութերի մակերեսին, հողում, ջրամբարների տիղմում են։ Մանրէաբանության պրակտիկայում մանրէների գաղութներ կիրառվում են մաքուր կուլտուրաներ ստանալու համար։
Գաղութային օրգանիզմ, օրգանիզմ, որը կազմված է մի շարք օրգանիզմներից։ Օրգանիզմները կարող են լինել միաբջիջ, ինչպես վոլվոքս (volvox) ջրիմուռի դեպքում է կամ բազմաբջիջ։ Գաղութային օրգանիզմները բազմաբջիջ օրգանիզմների ձևավորման էվոլյուցիոն առաջին քայլն է[2]։