Գալիսիա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Գալիսիա (գալ.՝ Galiza, իսպ.՝ Galicia), ինքնավար համայնք Իսպանիայի հյուսիս-արևմուտքում։ Մայրաքաղաքը՝ Սանտյագո դե Կոմպոստելա, խոշորագույն քաղաքները՝ Վիգո, Լա Կորունյա, Լուգո։
| |||||
Երկիր | Իսպանիա | ||||
Հիմն | Գալիսիայի օրհներգ[1] | ||||
Կարգավիճակ | Ինքնավար համայնք | ||||
Մտնում է | Իսպանիա | ||||
Վարչկենտրոն | Սանտյագո դե Կոմպոստելա | ||||
Խոշորագույն քաղաք | Վիգո | ||||
Ամենաբարձր կետ | Տրեվինկա | ||||
Օրենսդրական մարմին | Գալիցիայի խորհրդարան[2] | ||||
Դատական մարմին | Գալիցիայի արդարադատության բարձրագույն դատարան | ||||
Նախագահ | Ալբերտո Նունյես Ֆեյու (ԳԺԿ) | ||||
ՀՆԱ | € 213.031,4 միլիոն | ||||
Պաշտոնական լեզուներ | գալիսերեն[3] և իսպաներեն[3] | ||||
Բնակչություն (2009) | 2 796 089 | ||||
Տարածք | 29 574.4 | ||||
Հիմնադրված է | ապրիլի 28, 1981 թ. | ||||
Սահմանակցում է | Աստուրիա, Կաստիլիա և Լեոն և Norte Region? | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Փոխարինեց | Region of Galicia? | ||||
ISO 3166-2 կոդ | ES-GA | ||||
Ինտերնետ-դոմեն | .gal? | ||||
Xunta de Galicia | |||||
Ընդգրկում է Ա Կորունյա, Լուգո, Ուրենսե և Պոնտեվեդրա պրովինցիաները։ Հարավում սահմանակից է իսպանական Կաստիլիա և Լեոն, արևելքում՝ Աստուրիա պրովինցիային, արևմուտքում ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի, հյուսիսում՝ Բիսկայան ծոցի ջրերով։ 2018 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը կազմել է 2,701,743[4]։ Զբաղեցնում է 29574 կմ2 տարածք։ Ծովափերի ընդհանուր երկարությունն անցնում է 1660 կիլոմետրից[5]։ Անտլանտյան օվկիանոսի բարերար ազդեցության շնորհիվ այս երկրամասը մաս է հանդիսանում այսպես կոչված՝ Կանաչ Իսպանիայի, մի բան, որ տեղացիների հպարտությունն է։ Գալիսիան հռչակվել է նաև նավակայանման համար անչափ հարմարավետ ծովածոցերի ու ծովախորշերի առատությամբ, հանքային բուժիչ ջերմուկների հարուստ պաշարներով։
Գալիսիացիների ավանդական կացարանը, հատկապես Տիերա դե լոս Անկարես շրջանում, մինչև 1970-ական թվականները, կլոր տան մի յուրահատուկ տեսակ էր՝ պալյասոն։ Իր պալյասոներով հայտնի գալիսիական Պիորնեդո գյուղը վերածվել է պատմաազգագրական թանգարանային համալիրի[6]։
Մինչև 20-րդ դարի կեսերը Գալիսիայի տնտեսությունում վճռորոշ դեր էին խաղում ձկնորսությունն ու անասնապահությունը, մասամբ՝ նաև նավաշինությունն ու սննդի արդյունաբերությունը։ 1950-ական թվականներից բեկում սկսվեց, զարկ տրվեց արդյունաբերության զարգացմանը։ 2018 թվականին անվանական ներքին արտադրանքի ծավալը գումարային արտահայտությամբ հասավ 62,900 միլիոն եվրոյի[4], յուրաքանչյուր անձի հաշվով ստեղծված համախառն ներքին արդյունքը՝ 23,300 եվրոյի[4]։
Ի պատիվ այս երկրամասի՝ Գալիսիա է կոչվել Անտարկտիդայի Վինսոն լեռնազանգվածի գագաթներից մեկը[7]։
Ներկայիս Գալիսիայի տարածքում մարդիկ բնակություն են հաստատել դեռևս միջին քարե դարի ժամանակներից։ Երկրամասի անվանումն առնչվում է կելտական գալեասի (Gallaeci) ցեղի հետ, որը մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակում ապրել է Դուերո գետից հյուսիս ընկած տարածաշրջանում։ Կանտաբրյան պատերազմի ավարտին՝ մ. թ. ա. 19 թվականին այն ներառվել է Հռոմեական կայսրության կազմում, իսկ մեր թվարկության երրորդ դարում դարձել այդ կայսրության պրովինցիաներից մեկը։ Մ. թ. 410 թվականից այստեղ իշխել է գերմանական սուեբի ցեղը, 585 թվականից՝ վեստգոթերը, 711 թվականից՝ արաբական ումայադյան արքայատոհմի նշանակած կառավարիչները[8]։ 740 թվականին Գալիսիան ընդգրկվել է Աստուրիայի քրիստոնեական թագավորության կազմի մեջ։ Միջին դարերում այստեղ ժամանակ առ ժամանակ իշխել են գալիսիացի արքաներ[9], սակայն երկրամասը հիմնականում ղեկավարվել է Լեոնի, իսկ ավելի ուշ՝ Կաստիլիայի թագավորների կողմից՝ բոլոր դեպքերում պահպանելով իր սովորույթներն ու մշակույթը։ 16-րդ դարից Գալիսիայի թագավորության ձայնը լսելի է դարձրել պատգամավորների ու քաղաքների ներկայացուցիչների վեհաժողովը՝ կորտեսը կամ խունտան[10]։ 1833 թվականին դրանք հարկադրված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը, և տարածաշրջանը վարչականորեն բաժանվել է չորս պրովինցիայի։ 19-20-րդ դարերում աստիճանաբար աճել է ինքնավարության, գալիսիական մշակույթի ճանաչման հասնելու պահանջը, և այդ ուղղությամբ տարված պայքարն ի վերջո հանգեցրել է Գալիսիայի ինքնավարության կարգավիճակի հաստատնանը, բայց վրա հասած ֆրանկոյական հեղաշրջումն ու բռնապետությունը վերջ են դրել դրան։ Տասնամյակներ անց տեղի ունեցած ժողովրդավարական բարեփոումների, 1981 թվականին անցկացված համաժողովրդական հանրաքվեի արդյունքում Գալիսիան կրկին բռնել է ինքնավարության վերականգնման ուղին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.