From Wikipedia, the free encyclopedia
Դուերո (իսպ.՝ Duero [ˈdweɾo]), Դորու(պորտ.՝ Douro) կամ Դուրիուս (լատին․՝ Durius) գետը սկիզբ է առնում Իսպանիայի տարածքում և թափվում է Ատլանտյան օվկիանոս։ Պիրենեյան թերակղզու ամենախաշար գետերից մեկն է, ընդհանուր երկարությունը կազմում է 897 կմ։ Իսպանիայի տարածքում Դուերոն հոսում է Սորիա, Բուրգոս, Վալյադոլիդ, Սամորա, Սալամանկա պրովինցիաներով։ Գետը սահմանը հատում է Միրանդա դու Դորու քաղաքի շրջանում ու այնուհետև հոսում է Պորտուգալիայի տարածքով Դորու անվան տակ։ Գետի կրկնակի անվանումը, որպես կանոն, արտացոլվում է աշխարհագրական քարտեզների վրա։ Վտակներից են՝ Պիսուերգա, Տորմես։
Դորուի ակունքի շրջանում է տեղադրված Պորտուգալիայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Պորտուն։
2001 թ. ՅՈՒՆԵՍԿՈ-ն Ալտու Դորու խաղաղագործական շրջանը Դորուի վերին հոսանքի շրջանում հայտարարեց որպես «Համաշխարհային ժառանգություն»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.