Գազիփուր
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Գազիփուր, կոչվում է նաև Ջոյդեբփուր (բենգալերեն՝ গাজীপুর), քաղաք Բանգլադեշի կենտրոնական մասում՝ երկրի մայրաքաղաք Դաքայից մոտավորապես 25 կիլոմետր դեպի հյուսիս։ Նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Տեքստիլ արդյունաբերության կենտրոն։
Գազիփուրի համայնքի բնակչության թվաքանակի փոփոխությունները.
2001 | 2011 |
---|---|
122,801[1] | 213,061[2] |
2013 թվականին Գազիփուրի, Թոնգիի և շրջակա գյուղական վեց խոշոր համայնքների միավորման արդյունքում ստեղծվել է վարչական մի նոր միավոր՝ «Գազիփուրի քաղաքային ընկերակցություն» (Gazipur City Corporation) անվանումով, շուրջ 330 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածքով, մոտավորապես չորս միլիոն բնակչությամբ (2020 թվականի տվյալներով)։ Բուն քաղաքի բնակչության թվաքանակն անցնում է մեկ միլիոնից։ Բնակչության խտությունը կազմում է 24.000 մարդ/կմ2։ Ընդ որում՝արական սեռի բնակիչները կազմում են ընդհանուր թվի 52.52%-ը, իգական սեռինը՝ 47.48%-ը[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.