Գաբրիել Բորիչ
From Wikipedia, the free encyclopedia
Գաբրիել Բորիչ Ֆոնտ (իսպ.՝ Gabriel Boric Font, փետրվարի 11, 1986(1986-02-11), Պունտա Արենաս, Չիլի), չիլիացի ձախակենտրոն քաղաքական գործիչ։ Չիլիի ընտրված նախագահն է՝ լինելով իր երկրի պատմության մեջ ամենաբարձր ձայներ հավաքած թեկնածուն՝ այդպիսով հաղթելով ծայրահեղ աջ թեկնածու Խոսե Անտոնիո Կաստին[3][4]։
Գաբրիել Բորիչ | |
Կուսակցություն՝ | Social Convergence? |
---|---|
Կրթություն՝ | Պունտա Արենասի բրիտանական դպրոցը |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | ագնոստիցիզմ[1] |
Ծննդյան օր | փետրվարի 11, 1986(1986-02-11) (38 տարեկան) |
Ծննդավայր | Պունտա Արենաս, Չիլի |
Քաղաքացիություն | Չիլի |
Հայր | Luis Javier Yepez Guerra? |
Մայր | María Soledad Font Aguilera? |
Կայք՝ | gabrielboric.cl |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
2011 թվականին իր երկրի ուսանողական մոբիլիզացիաների ժամանակ եղել է առանցքային առաջնորդ, իսկ 2014 թվականից հանրապետության պատգամավոր է։ Ծագումով Պունտա Արենասից է[5]։
Չիլիի նախագահ ի պաշտոնը ստանձնել է 2022 թվականի մարտի 11-ին՝ 36 տարեկանում, դառնալով մոլորակի երկրորդ ամենաերիտասարդ առաջնորդը[6]։
Սովորել է Չիլիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և 2012 թվականին եղել է համալսարանի ուսանողական ֆեդերացիայի նախագահը[7][8][9]։ Ակտիվորեն մասնակցել է «Ինքնավար ձախեր» (Izquierda Autónoma) ուսանողական շարժմանը։ «Նոդո XXI» հասարակական կազմակերպության տնօրենն է[10]։