Գաբրիել Ատալ
ֆրանսիացի քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Գաբրիել Ատալ (ֆր.՝ Gabriel Attal, մարտի 16, 1989(1989-03-16)[3][4][5], Կլամար[6][7]), ֆրանսիացի պետական և քաղաքական գործիչ, 2024 թվականի հունվարի 9-ից Ֆրանսիայի վարչապետ[9]։
Գաբրիել Ատալ | |
Կուսակցություն՝ | Renaissance և Սոցիալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ (2013)[1], Պանթեոն-Ասսաս համալսարան (2010)[1] և Էլզասի դպրոց |
Գիտական աստիճան՝ | բակալավրիատ[2] (հուլիս 2007) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | մարտի 16, 1989(1989-03-16)[3][4][5] (35 տարեկան) |
Ծննդավայր | Կլամար[6][7] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[7] |
Հայր | Իվ Ատալ[7] |
Մայր | Մարի դը Կուրիս[8] |
Կայք՝ | info.gouv.fr/personnalite/gabriel-attal |
Ինքնագիր | |
Էմանուել Մակրոնի գլխավորած «Վերածնունդ» կուսակցության անդամ։ 2020-2022 թվականներին զբաղեցրել է ֆրանսիական կառավարության պաշտոնական ներկայացուցչի (մամլո խոսնակի) պաշտոնը, իսկ 2022-2023 թվականներին` Ֆրանսիայի բյուջեի, պետական հաշիվների ու քաղաքացիական վարչակազմի հարցերով նախարարի պաշտոնը։ 2023 թվականի հուլիսից Էլիզաբեթ Բորնի կառավարությունում զբաղեցնում էր կրթության նախարարի պաշտոնը։ 2024 թվականի հունվարին վարչապետի պաշտոնում փոխարինել է հենց Էլիզաբեթ Բորնին[10]։
2023 թվականի ամռանը 34 տարեկանում նշանակվելով կրթության և երիտասարդության հարցերով նախարար՝ դարձել է Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետության պատմության ամենաերիտասարդ ու առաջին բացահայտ նույնասեռական նախարարը[11]։ 2024 թվականի հունվարի դրությամբ՝ աշխարհի ամենաերիտասարդ առաջնորդն է։ Նա բնորոշվում է որպես «մակրոնականների շրջանում ծագող աստղ» ու համարվում նախագահ Էմանուել Մակրոնի մերձավոր դաշնակիցներից մեկը[12]։
Որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ հենց Գաբրիել Ատալը 2027 թվականին կարող է դառնալ նախագահի հավանական թեկնածու։
2024 թվականի հունվարի 8-ին, երբ հայտնի դարձավ Բորնի հրաժարականի մասին, ֆրանսիական մամուլը հայտարարեց, որ Ատալը վարչապետի գլխավոր թեկնածուն է։ Էմանուել Մակրոնն այս պաշտոնում դիտարկում էր նաև Ֆրանսիայի ազգային ժողովի նախկին խոսնակ Ռիշար Ֆերանի, զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի և գյուղատնտեսության նախկին նախարար Ժուլիեն Դենորմանդիի թեկնածությունները[13]։