From Wikipedia, the free encyclopedia
Բևեռային ջրածիծառ[1] (լատին․՝ Sterna paradisaea) որորների ընտանիքի (Laridae)[2] փոքր թռչուն։
Բևեռային ջրածիծառ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Sterna paradisaea
Pontoppidan, 1763
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
բնադրում Գաղթի ճանապարհ Ձմեռում | ||||||||||||||
|
Թռչնի երկարությունը 36-43 սմ է, թևերի երկարությունը՝ 74-84 սմ։ Բևեռային ջրածիծառը սպիտակ գույնի թռչուն է, սև գույնի գլխարկանման գլխով, մոխրագույն մարմնով, արտահայտված կտրտված և սրածայր պոչով։ Գարնանը և ամռանը կտուցը ստանում է կարմիր գունավորում։ Թաթերը կարճ են, ինչի պատճառով դժվարանում է նրա տեղաշարժումը։ Բնադրում են գաղութներով ժայռերի վրա կամ լողափերին։ Մոնոգամ են, զույգերը ձևավորվում են ողջ կյանքի համար։ Թռչում են ջրից 10-12 մետր բարձրության վրա, որսում են ձկներ, խեցգետնանմաններ, փափկամարմիններ, միջատներ, անձրևաորդեր։ Բների մոտակայքից կարող են ուտել նաև հատապտուղներ[3]։
Բևեռային ջրածիծառը բնադրում է բևեռային շրջաններում, Հյուսիսային Եվրոպայի կղզիներում և թերակղզիներում, Գրենլանդիայում, Սիբիրում, Ալյասկայում, Կանադայում։ Ձմեռում է Հարավային կիսագնդում՝ Հարավային օվկիանոսի և նրա մերձակայքի ենթաարկտիկական և անտարկտիկական ջրերում[3]։
Արկտիկայի և Անտարկտիկայի միջև թռիչքների հետևանքով թռչունն ամեն տարի երկու ամառ է դիտում (Արկտիկա և Անտարկտիկա) և ավելի շատ ցերեկային լույս է տեսնում, քան Երկրի ցանկացած այլ կենդանի էակ։
Շոտլանդիայում կազմակերպվում են վայրի բնության պահպանության արգելավայրեր, որոնցում բևեռային ջրածիծառը ընդգրկված է պահպանվող տեսակների ցանկում.
Բևեռային ջրածիծառը այն եզակի թռչունն է, որը սեզոնային կերպով գաղթում է Արկտիկայից դեպի Անտարկտիկա, և մեկ տարվա ընթացքում այն հաղթահարում է հսկա տարածություն՝ հասնելով ռեկորդային 70 հազար կիլոմետրի[8]։ Միակողմանի թռիչքը տևում է մոտ մեկ ամիս։
Այս տեսակի առանձին թռչուններ մեկ տարվա ընթացքում թռչում են ավելի քան 80 հազար կմ[9]։ Բևեռային ջրածիծառն ապրում է 20-25 տարի (կյանքի առավելագույն տևողությունը 34 տարի է[10]), այսինքն՝ իր ողջ կյանքի ընթացքում թռչունը թռչում է այնքան հեռավորություն, որը հավասար է մինչև Լուսին հեռավորությանը և երեք անգամ հետ վերադառնալուն[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.