Բրքբեքի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Բրքբեքի համալսարան(պաշտանական անվանումը՝ Բրքբեքի քոլեջ, ոչ պաշտոնական անվանումը՝ Բրքբեք) պետական հետազոտական համալսարան է, որը տեղակայված է Լոնդոնում, Մեծ Բրիտանիա և համարվում է Լոնդոնի համալսարանի բաղկացուցիչ քոլեջ։
Բրքբեքի համալսարան Birkbeck, University of London | |
---|---|
Բրքբեքի համալսարան | |
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան, constituent college?, բարձրագույն ուսումնական հաստատություն և կրթական կազմակերպություն |
Նախկին անվանումներ | լատին․՝ Collegium Birkbeck Londiniense |
Կարգախոս | անգլ.՝ "Study by night"[1] |
Հիմնադրված է | 1823 թվական- Լոնդոնի Մեխանիկայի ինստիտուտ 1866 թվական Բիրբեքի Գրական և Գիտական հաստատություն 1907- Բիրբեքի քոլեջ 1920- Լոնդոնի համալսարանի բաղկացուցիչ քոլեջ |
Հիմնադրիր | George Birkbeck? |
Տիպ | պետական |
Նախագահ | Ջոն Բեքուել |
Ռեկտոր | Արքայադուստր Աննա (Մեծ Բրիտանիա) |
Ուսանողներ | 12,245 (2015/16)[2] |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[3] և Բաց հասարակության համալսարանական ցանց[4] |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Տեղագրություն | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Հասցե | Birkbeck College, Malet Street, London, WC1E 7HX |
Կայք | URL |
Մեծ Բրիտանիա դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Մեծ Բրիտանիա|տեղորոշման քարտեզներ]]. | |
Birkbeck, University of London Վիքիպահեստում |
Ջորջ Բրքբեքի կողմից հիմնադրվել է 1823 թվականին՝ որպես Լոնդոնի Մեխանիկայի ինստիտուտ, ում աջակցել են Ջերեմի Բենթամը, Ջոն Հոբհաուսը և Հենրի Բրումը։ Բիրբեքը եղել է այն քիչ հաստատություններից մեկը, որը մասնագիտացել է երեկոյան բարձրագույն կրթության մեջ։ Բիրբեքի հիմնական շենքը գտնվում է Բլումսբերիում, կենտրոնական Լոնդոնում՝ մի շարք հաստատությունների հետ միասին։
Համագործակցելով Արևելյան Լոնդոնի համալսարանի հետ Բիրբեքն ունի հավելյալ մեծ ճամբար Սթրեթֆորդ քաղաքում՝ Ռոյալ թատրոնի հարևանությամբ։ Բիրբեքն առաջարկում է շուրջ 200 բակալավրիատի և ասպիրանտուրայի ծրագրեր, որոնք ուսուցանվում են մասնակի կամ լրիվ, չնայած գրեթե բոլոր դասախոսութունները արվում են երեկոյան։ Բիրբեքի ակադեմիական գործունեությունը իրականացվում է հինգ կից ֆակուլտետներով, որոնք ունեն 19 ենթաբաժիններ։ Այն նաև առաջարկում է մի շարք շարունակական կրթական ծրագրեր՝ վկայականներով և դիպլոմներով և Բիրբեքի ակադեմիկոսների 90%ը ակտիվ հետազոտողներ են։ Լինելով Լոնդոնի համալսարանի մի մասը Բիրբեքը առաջնորդվում է նրա չափանիշներով և շնորհում է Լոնդոնի համալսարանի կոչումներ։ Լոնդոնի համալսարանի մյուս քոլեջների նման Բիրբեքը նույնպես երաշխավորված է իր սեփական անկախ կոչում շնորհելու լիազորություններով, որոնք հաստատվել են 2012 թվականի հուլիսին Մասնավոր Խորհրդի կողմից։ Բիրբեքի կողմից տրվող կոչումների որակավորումը հաստատվել է Մեծ Բրիտանիայի Որակի Ապահովման Գործակալության կողմից, որին հետևել են ինստիտուցիոնալ ստուգումներ 2005 և 2010 թվականներին[5]։
Բիրբեքը ճանաչվել է որպես «համաշխարհային էլիտար» համալսարան և ներառվել է «Times Higher Education Awards» ամսագրում որպես «Տարվա Համալսարան»[6]։