Բրյուգեի Աստվածամոր եկեղեցի
From Wikipedia, the free encyclopedia
Բրյուգեի Աստվածամոր եկեղեցի (հոլ.՝ Onze-Lieve-Vrouwekerk — Օնզե-լիվե-Վրաուեկերկ - Բրյուգեի Նոտր Դամ) , գոթական եկեղեցի բելգիական Բրյուգե քաղաքում՝ կառուցված XII—XIII դարերում
Բրյուգեի Աստվածամոր եկեղեցի | |
---|---|
Տեսակ | եկեղեցի և թանգարան |
Ճարտարապետ | Karel De Wulf?[1], Louis Delacenserie?[1], Jean-Brunon Rudd?[1], Joseph Viérin?[1], Luc Viérin?[1] և Jean-Baptiste Bethune?[1] |
Ստեղծում | 1210 |
Բարձրություն | 122,3 մետր |
Երկիր | Բելգիա[2] |
Բնակավայր | Բռյուգե[2] |
Ոճ | Գոթական ճարտարապետություն և Նեոգոթիկա |
Նյութ | աղյուս |
Մասն է | Musea Brugge?[3] |
կայք | |
Onze-Lieve-Vrouwekerk (Brugge) Վիքիպահեստում |
Եկեղեցու աղոթասրահի նստարանների վերևում տեղադրված են 1468 թվականին՝ Ոսկե գեղմի օրդենի երկրորդ կապիտուլի ժամանակ ներկա գտնված ասպետների զինանշանները։
122 մետր բարձրությամբ աշտարակ ունեցող, ընդարձակ եկեղեցում պահպանվում է Վերածննդի դարաշրջանի իտալացի քանդակագործ Միքելանջելոյի «Սուրբ կույս Մարիամը Մանկան հետ» («Բրյուգեի Մադոննան») քանդակը։ Դա նշանավոր արվեստագետի միակ ստեղծագործությունն է, որ նրա կենդանության օրոք հայտնվել է Ալպյան լեռների մյուս կողմում։
Եկեղեցու խորանի՝ 1594 թվականով թվագրված խաչելության մոտ, կոփածո վանդակաճաղերի ներքո հուղարկավորված են Բուրգունդիայի հերցոգ Կառլ Խիզախը և նրա դուստրը՝ Մարիա Բուրգունդացին։ Տապանաքարերը կերտված են ճառագող գոթիկա ոճով։
Ուսումնասիրողների տեսանկյունից՝ ուշագրավ է, որ եկեղեցու մի շարք լուսամուտներ ունեն Ռյոլոյի եռանկյունու ձև։