Բրի Լարսոն (անգլ.՝ Brie Larson, իրական անուն՝ Բրիանա Սայդոնի Դեզոլներ (Դեսոլնիրս) (անգլ.՝ Brianne Sidonie Desaulniers, հոկտեմբերի 1, 1989(1989-10-01)[1][2][3][…], Սակրամենտո, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի և դերասան[6]։

Կենսագրություն

Լարսոնը ծնվել է Կալիֆորնիա նահանգի Սակրամենտո քաղաքում։ Նրա ծնողները միասին անցել են պրատիկա[7]։ Բաժանվել են դեռ այն ժամանակ, երբ Բրին դեռ երեխա էր։ Ավելի ուշ Բրին մոր և կրտսեր քրոջ` Միլեյնի հետ տեղափոխվել է Լոս-Անջելես։ Լարսոնը թատերական արվեստ սովորել է Ամերիկյան կոնսերվատորիայի թատրոնում (American Conservatory Theater) Սան Ֆրանցիսկոյում[8][9][10].: Առաջին լեզուն, որին տիրապետում է Բրին ֆրանսերենն է[11]։ «Glamour» ամսագրում տված հարցազրույցում Բրին ասել է, որ վերցրել է Լարսոն մականունն այն պատճառով, որ Դեզոլներ ազգանունը բավականին բարդ է հնչեցնել (Դեսոլնիրս անգլերեն տարբերակում)։ Բրիի պապիկն ու տատիկը ֆրանկոկանադացիներ էին[12]։ Հորական տատիկը՝ Գաբրիել Դեզոլները մահացել է 2015 թվականի դեկտեմբերին[13]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.